Հնդկաձավարով պատրաստված անչափ համեղ կոտլետներ, եթե չիմանաս՝ ինչից է պատրաստված, գլխի չես էլ ընկնի, որ միս չէ

Խոհանոց Հետաքրքիր

Կոտլետներ սիրում են շատերը, դրանք հարմար են թե՛ տանը ուտելու և թե՛ ընդմիջման համար պատրաստելու համար։ Երևի չեք էլ կարող պատկերացնել, որ մսով կոտլետներից բացի կարելի է նաև պատրաստել հնդկաձավարով կոտլետներ։ Այս կոտլետները շատ համեղ են և կարող են լիովին փոխարինել մսով կոտլետներին: Պատրաստվում են շատ արագ:

Բաղադրիչներ`

  • Հնդկաձավար 200 գ,
  • Սունկ 400 գ,
  • Գազար 1 հատ
  • Սոխ 1 հատ,
  • Պաքսիմատ 100 գ,
  • Բուսայուղ 4 ճաշի գդալ,
  • Ջուր 400 մլ,
  • Սխտոր 1 ատամիկ,
  • Աղ, սև պղպեղ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը`

Հնդկաձավարը լավ լվանալ և լցնել կաթսայի մեջ, վրան ջուր լցնել և եփել մինչև պատրաստ լինելը:

Սոխը կտրատել խորանարդիկների տեսքով, գազարը անցկացնել խոշոր քերիչով, սունկը կտրատել բարակ շերտերով:

Թավայի մեջ տաքացնել բուսայուղը, լցնել սոխը, տապակել մինչև սոխը թափանցիկ դառնա, այնուհետև ավելացնել գազարը, և վերջում սունկը և մանրացրած սխտորը: Տապակել մինչև սունկը պատրաստ լինի: Եփված հնդկաձավարը ավելացնել բանջարեղեննրի վրա և համեմել աղով, պղպեղով:

Բլենդերի օգնությամբ լավ հարել, որ ստացվի համասեռ զանգված: Ստացված զանգվածից կոտլետներ ձևավորել, թավալել պաքսիմատի մեջ և տապակել բուսայուղով:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *