Հնարավոր է վերադարձնել գեր իներին, Շուշին ու Հադրութը, դառնալ տարածաշրջանի ամենաուժեղ պետությունը. Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը

Տեսանյութեր Քաղաքականություն

Հայաստանում առկա բոլոր խնդիրների հիմքում ընկած է կառավարման ճգնաժամը: Այս մասին ասել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, նշվում է նրա ֆեյսբուքյան էջում։«Վատ է կառավարվել տնտեսությունը, ինչի արդյունքում ունենք տնտեսական անկում, պատերազմի ապաշնորհ կառավարման հետևանքով մենք ունենք պ ա րտություն, զ ո հեր ու բազմաթիվ գ ե րիներ։ Նրանց հետ վերադարձնելու անկարողությունը նույնպես կառավարման հմտություններից զուրկ պետական իշխանության մասին է խոսում։

Պետական կառավարման ճգնաժամի վերացմամբ հնարավոր է հզորացնել Հայաստանը: Ամրապնդելով մեր բանակցային դիրքերը՝ հնարավոր է վերադարձնել գե րիներին, Շուշին ու Հադրութը, դառնալ տարածաշրջանի ամենաուժեղ պետությունը։

Փաշինյանի իշխանության համար անտանելի բեռ է նաև, որ Քոչարյանի իշխանության տարիներին սահմանին հայկական կողմը քիչ մարտական զո հեր է ունեցել …

Այսպիսին է տեսնում նախագահ Քոչարյանը Հայաստանի ապագան, ինչի մասին էլ խոսել էր իր աջակիցների հետ նախորդ հանդիպման ընթացքում։ Սա հանդիպման տեսագրության երկրորդ հատվածն է»,-նշել է նա։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *