ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը տեղեկացնում է, որ հանրապետության տարածքում փետրվարի 22-24-ին, 25-ի ցերեկը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Փետրվարի 24-ի ցերեկը, 25-ի գիշերը` առանձին շրջաններում սպասվում է ձյուն։ Տեղեկացվում է, որ քամին՝ հարավ-արևմտյան է՝ 5-10մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը փետրվարի 22-ին գիշերը կնվազի 4-6 աստիճանով։ Եղանակի կանխատեսում ` Երևան քաղաքում փետրվարի 22-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայրաքաղաքում փետրվարի 22–ի գիշերը կլինի -6…-8 աստիճան, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի 1-3 աստիճան տաքություն։