ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի Հստակեցումները հետագա զինվորական ծառայության մասին

Այլ լուրեր Հետաքրքիր

Մամուլում և սոցցանցերում շարունակում են ակտիվորեն տարածվել ՀՀ Զինված ուժերի մասին չճշտված և խուճապ տարածող տեղեկություններ։ Լրատվականներից մեկը գրել էր այն մասին, որ Հայաստանի և Արցախի մի շարք զորամասերից ահազանգեր են ստացվել, թե ծառայությունն ավարտած ժամկետային զինծառայողների զորացրում չի իրականացվում։

«Տեղեկատվության ստուգման կենտրոնը» ՀՀ պաշտպանության նախարարությունից տեղեկացավ, որ լուրը չի համապատասխանում իրականությանը։ Զորահավաքն ու զորացրումը սահմանված ժամկետներում և սահմանված կարգով իրականացվելու են։ Այսօր հերքվել է նաև Mediaport տելեգրամյան ալիքի տարածած այն լուրը, թե պայմանագրային զինծառայողները աշխատանքային պայմանագրերի դադարեցման ծանուցագրեր են ստացել։ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնում է, որ տարածվող լուրը կեղծ է։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.