Հիշում ե՞ք Բանակում-ի Ջամշոյանին, տեսեք ինչպիսին է նա այսօր և ով է նրա գեղեցկուհի կինը․ ՖՈՏՈ

Հետաքրքիր Շոու բիզնես

Յուրաքանչյուր մասնագիտություն իր դժվարություններն ունի, հաղթահարել դրանք՝ կարող են ոչ բոլորը: Դերասան-երգիչ Գոռ Մարտիրոսյանը երբեք չի ընկճվում ու միշտ փորձում է դիմակայել դժվարություններին և հասնել ավելիին: Թեև դեռևս թատերարվեստում հաստատվել չի հաջողվել, բայց այ «թամադայության» առումով Գոռը խնդիր չունի: Շանթ հեռուստաընկերության «Բանակում» և «Քաղաքում» սերիալի երբեմնի Ջամշոյան դերակատարն անկեղծացավ Life.panorama.am-ի հետ զրույցում:

Վաղուց եթերում չեք երևում, հիմա ինչո՞վ եք զբաղված:- Երգում եմ հարսանիքներին, նաև հանդիսավարությամբ եմ զբաղվում: Հրավիրում են, ես էլ գնում եմ… ավարտել եմ Նադեժդա Սարգսյանի ղեկավարած մշակույթի պետական քոլեջը: Նաև 2007 թվականին ավարտել եմ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական բաժինը:

Մի ժամանակ ուզում է Պարոնյան թատրոն ընդունվել… Դիմեցի Երվանդ Ղազանչյանին, չընդունեց… Շատ եմ սիրում թատրոնը, այն ինձ համար մնում է ամենադասականն ու բարձրագույնը… Ինձ գումարը չէր հետաքրքրում, թատրոնով ոչ-ոք չի կարող ապրել, դրան զուգահեռ պետք է ուրիշ գործեր էլ անես, որ ապրես…

Պարոն Ղազանչյանի վերաբերմունքից չեմ բողոքում, միշտ ջերմ, վարպետորեն ու մեծավարի էր ընդունում, զրուցում, բայց ամեն անգամ ասում էր՝ 6 ամսից արի, 8 ամսից արի…Ես ինքնասիրություն ունեմ, մեկ-երկու անգամ գնալուց հետո չէի կարող նորից գնալ…

Այն մարդկանցից չեմ, ովքեր «քսմրտվելով», ոտքերն ընկնելով, շողոքորթելով կգնան: Ես նման բնավորություն չունեմ…Այդ թատրոնը երաժշտական ուղղվածություն ունի, ես էլ երաժշտական տվյալներ ունեի, բայց… Ընդունում էր բաղաձայն մարդկանց, ովքեր երգից հազարավոր կիլոմետրերով հեռու էին…

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *