Հարցում․Ցանկանում ե՞ք որ Արթուր Վանեցյանը կալանավորվի

Թեստեր Հետաքրքիր

Հիշեցնենք՝ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները, արդեն մի քանի ժամ է, խուզարկություն են իրականացնում «Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի ծնողների բնակարանում։

Արթուր Վանեցյանը, ով այդ լուրը լսելուն պես շտապել էր ծնողների բնակարան, 168.am-ի հետ զրույցում ասաց, որ այս ամենը հերթական ապ օրինությունն է, որն իրականացվում է իշխանությունների կողմից։

«Սա ապ օրինություն է, որն իրականացվում է իշխանությունների կողմից, իրենց դավադիր պլանները։ Սա անբ ար ոյական ության վերջին գագաթն է, այլ խոսքեր չեմ կարող գտնել։ Ծնողներիս տունն ի՞նչ կապ ունի, չեմ հասկանում, թող անեն, եթե սրանով պետք է իրենց հայրենիքի վաճառքի դավադիր պլանը կյանքի կոչեն։ Իսկ մենք պատրաստ ենք այդ դավադիր պլանի իրականացումը  թույլ չտալ, նույնիսկ կյանքի գնով կարող ենք պայքարել»,- նշեց Արթուր Վանեցյանը։

Նա տեղեկացրեց, որ ԱԱԾ աշխատակիցները բավականին շատ են, և ծնողների տանը շարունակում են քննչական գործողություններ կատարել։

Հարցին՝ ի՞նչ են փնտրում, Արթուր Վանեցյանը պատասխանեց՝ զե ն ք, զի նա մթ երք, ինչ-որ համակարգիչներ։

«Հորս տանը կա բավականաչափ որսորդական զ են ք, որի պահումն օրինական է, այն ներկայացվել է նախաքննական մարմնին, արգելված իրեր չեն հայտնաբերվել։ Ամբողջովին պլանավորված գործողություններ են իրականացնում, մեր գործունեությունը՝ միտված հայրենիքի փրկությանը, չկա օրինականության որևէ նշույլ։ Ուզում եմ դիմել իրավապահ համակարգի տղերքին ու ասել՝ տղերք, մի դարձեք հայրենիքի վաճառքի մասնակից, դուք ուսադիր ունեք, պատիվ ունեք, մի դարձեք դրա մասնակիցը՝ այսքան բան»,- եզրափակեց նա։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *