Դեմքի մաշկը հատուկ խնամքի կարիք ունի և այդ հարցում օգնության են հասնում դիմակները։ Առաջարկում են ձվով դիմակ, որը դեմքի մաշկին թարմություն է հաղորդում, ձգում է մաշկը և պահպանում է մաշկի առողջությունը:
Դեղնուցի մեջ պարունակվող լեցիտինը հարթեցնում և սնում է մաշկը, իսկ սպիտակուցը մաքրում և ձգում է մաշկը։ Ձվով դիմակները օգտակար են տարբեր տարիքի կանանց համար:
Այս դիմակը պատրաստելու համար անհրաժեշտ է`
- 1 ձու,
- թղթե անձեռոցիկներ,
- վրձին,
- պատառաքաղ,
- 2 տարա
Պատրաստման եղանակը` Ձվի դեղնուցն ու սպիտակուցը առանձնացնել տարբեր տարաների մեջ: Սպիտակուցը թեթև հարել պատառաքաղի օգնությամբ:
Մաքուր դեմքին վրձնիկի օգնությամբ քսել սպիտակուցը, թղթե անձեռոցիկից դիմակ պատրաստել՝ անցք անելով աչքերի համար և կպցնել դեմքին: Վրայից քսել ևս մեկ շերտ սպիտակուց: Սպիտակուցը պետք չէ քսել հաստ շերտով, որպեսզի այն լավ չորանա:
Սպասել 20-30 րոպե, անձեռոցիկը վերածվում է հաստ կեղևի: Մատներով բռնել անձեռոցիկի ներքևի հատվածից և հստակ շարժումներով հանել դեպի վեր ուղղությամբ: Կարող են տհաճ զգացողություններ լինել, բայց գեղեցկությունը զոհեր է պահանջում:
Այնուհետև դեղնուցը լավ հարել, ավելացնել մի քանի կաթիլ բուսայուղ և առատորեն քսել դեմքին: Թողնել 10 րոպե և լվանալ: Նուրբ ու թավշյա մաշկը հաճելիորեն կզարմացնի: