Հայտնի է վաղվա հանդիպման մանրամասները. Ահա, թե ինչ է կատարվելու վաղը Մոսկվայում

Այլ լուրեր Հետաքրքիր

Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.Վարչապետի՝ Մոսկվա սպասվելիք այցի մասին:

1) Հանդիպումը կկայանա, եթե որևէ մեկի մոտ կորոնավիրուս չհայտնաբերվի:

2) Մոսկվայում սպասվում է ոչ միայն եռակողմ՝ Պուտին-Փաշինյան-Ալիև այլ նաև երկկողմ՝ Պուտին-Փաշինյան հանդիպում։

3) Ամենակարևոր հարցը լինելու է գե-րիների, անհետ կորածների ու հակառակորդի թիկունքում մնացած խմբերի որոնողափրկարարական աշխատանքները, ինչպես նաև ընկածների մարմինների փոխանակման հարցը:

Հայկական կողմն առաջարկելու է հաշված օրերում լուծել այս հարցերը:

4) Հնարավոր է ստորագրվի փաստաթուղթ, բայց դա լինելու է միայն կոմունիկացիաների` տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման մասին։

Դա նշանակում է ինչպես Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքով բեռնափոխադրումներ և տրանսպորտային հաղորդակցություն դեպի ՌԴ եւ Իրանի Իսլամական Հանրապետություն, այնպես էլ Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքով բեռնափոխադրումներ և տրանսպորտային հաղորդակցություն՝ դեպի Նախիջևան:

Հայկական կողմը համաձայնագրով տվել է համաձայնություն Ադրբեջանին դեպի Նախիջևան ճանապարհ տալ, սակայն չի շեշտվել, որ ճանապարհը լինելու է հենց Մեղրիով և բացառված չէ, որ ճանապարհը չանցնի Մեղրիով։

Ճանապարհների ապաշրջափակման տարբերակները շատ են, սակայն սկզբունքը նույնն է։

Մեր բեռնատարները պետք է կարողանան Ադրբեջանով գնան դեպի ՌԴ, պետք է Նախիջևանով երկաթուղի ունենանք դեպի Իրան ու Ադրբեջանով երկաթուղի ունենանք դեպի ՌԴ, իսկ Ադրբեջանը՝ դեպի Նախիջևան։

Կոմունիկացիաների ապաշրջափակման մարշրուտներն առանձին քննարկման հարց են։

Սա է հանդիպման օրակարգը:

Բացառված չէ, որ թե ադրբեջանական և թե հայկական կողմերը հանդիպման ընթացքում այլ հարցեր առաջ քաշեն, սակայն սպասվող հանդիպման օրակարգը ՍԱ է:

ՀԳ. Վարչապետի՝ Մոսկվայում սպասվող եռակողմ հանդիպման հետ կապված տարատեսակ ստեր ու ապատեղեկատվություններ են շրջանառվում: Համացանցում տարածված Մեղրին, կամ այլ շրջանները հանձնելու ու ՀՀ ինքնիշխանությունը զիջելու մասին լուրերը ՍՈՒՏ են:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *