Հայկական տորթ «Միկադո»․․․ այս թխվածքն անհնար է չսիրել․․․ լավագույն և ամենապարզ բաղադրատոմսը

Խոհանոց Հետաքրքիր

Առաջարկում ենք պատրաստել մեզ հետ միասին հայկական թխվածքներից մեկը, որը շատ սիրված է բոլորիս կողմից, յուրահատուկ և գեղեցիկ է։

Խոսքը «Միկադո»-ի մասին է։

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • ալյուր՝ 3 բաժակ
  • ձու՝ 2 հատ
  • թթվասեր՝ 100գ
  • շաքարավազ՝ 100գ
  • կարագ՝ 100գ
  • սոդա՝ 0,5թ․գ․

կրեմի համար․

  • եփած խտացրած կաթ՝ 1 տուփ
  • թթվասեր՝ 500գ

Պատրաստման եղանակ․

Խառնել շաքարավազն ու սենյակային ջերմաստիճանի կարագը, ավելացնել ձուն, թթվասերը, սոդան։ Լավ խառնել։ Աստիճանաբար ավելացնել ալյուրը։ Հնարավոր է, որ ավելի քիչ ալյուր անհրաժեշտ լինի, այնպես որ մաս-մաս լցրեք։ Ստացվում է փափուկ խմոր։ Կես ժամ թողնել սառնարանում։

Խմորը բաժանել 12-15 մասի և բարակ գրտնակել՝ անհրաժեշտության դեպքում ալյուր ավելացնելով։ Հարմար է անմիջապես յուղաթղթի վրա գրտնակելը։ Խմորի եզրերից կտրել՝ ափսեի օգնությամբ, նաև պատառաքաղով ծակոտիներ անել թխելուց առաջ։

Թխել մինչ 190 ջերմաստիճանի տաքացրած ջեռցում, մինչ ոսկեգույն դառնալը՝ մոտ 3-4 րոպե։ Երկար մի պահեք ջեռոցում, այլապես կորժերը շատ չոր կստացվեն։ Դեռ տաք կորժը ևս մի անգամ հավասարեցնել ափսեի օգնությամբ։ Ավելցուկները պահել զարսարելու համար։

Կրեմի համար հարել թթվասերն ու խտացրած կաթը։ Խտությունը կարգավորեք խտացրած կաթի քանակով․ կրեմը պիտի ստացվի ոչ շատ խիտ, ոչ էլ շատ թույլ։ Այն պիտի լավ քսվի, բայց չծորա կողքերից։

Բոլոր կորժերին կրեմ քսել՝ միմյանց վրա դնելով, զարդարել փշուրով, նաև ցանկության դեպքում՝ շոկոլադով։ 3 ժամ թողնել սենյակային ջերմաստիճանի ներքո և մի քանի ժամ էլ՝ ցանկալի է ամբողջ գիշեր, սառնարանում։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *