Հայաստանի արձագանքը սահմանին տիրող իրավիճակին կարող է հանգեցնել տարածաշրջանում լարվածության աճի. Ալիև

Հետաքրքիր Քաղաքականություն

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցների ընթացքում իր մտահոգությունն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի կապակցությամբ:

«Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը այսօր առանձին բանակցություններ է վարել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ …Բացի այդ, Սալիվանը «ընդգծել է, որ երկու երկրներն էլ պետք է անցկացնեն սահմանների սահմանազատման պաշտոնական բանակցություններ»,-նշված է հաղորդագրության մեջ:

Ալիևն իր հերթին Սալիվանի հետ զրույցում ասել է, որ «Հայաստանի արձագանքը երկու երկրների սահմանին տիրող իրավիճակին կարող է հանգեցնել տարածաշրջանում լարվածության աճի»:

Սալիվանը «հայտարարել է տարածաշրջանում հաշտեցման հասնելու ուղղությամբ ԱՄՆ աշխատելու ցանկության մասին ՝ օգտագործելով այդ երկկողմ շփումները, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի կարգավիճակը»:

Նշենք, որ Փաշինյանի հետ զրույցում ամերիկյան կողմն անընդունելի և սադրիչ է համարել Հայաստանի սահմանից ներս ադրբեջանական ուժերի իրականացրած գործողությունները և տեղեկացրել, որ ԱՄՆ դիրքորոշումը ներկայացվելու է նաև ադրբեջանական ղեկավարությանը՝ պահանջով դուրս բերել իրենց ուժերը ՀՀ տարածքից:

Ամերիկյան կողմն իր մտահոգությունն է հայտնել նաև Ադրբեջանում պահվող հայ գեր իների առնչությամբ և ընդգծել նրանց վերադարձի ապահովման կարևորությունը։

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը բարձր է գնահատել ժողովրդավարության ամրապնդման հարցում Հայաստանի կառավարության հանձնառությունը և հավաստիացրել, որ ԱՄՆ-ն շարունակելու է աջակցել Հայաստանին ժողովրդավարական օրակարգի առաջմղման հարցերում:

Հիշեցնենք, որ մայիսի 12-ին Ադրբեջանի զի նված ուժերի զինծառայողների որոշ խմբեր հատել են Հայաստանի պետական սահմանը և Սև լիճը պարփակելուն ուղղված գործողություններ արել: Հայաստանի զինված ուժերը մարտավարական բնույթի հակագործողություններ են իրականացրել:

Հարակից որոշ տարածքներում դիրքավորված ադրբեջանցիները հայկական զինուժի մա րտավարական հակագործողությունների արդյունքում հեռացել են զբաղեցրած բնագծերից: Ոչ Հայաստանի, ոչ Ադրբեջանի զինուժի ներկայացուցիչների կողմից այս պահի դրությամբ հրազենի կամ այլ զին ատեսակի կիրառմամբ դեպք չի գրանցվել: Միաժամանակ, ադրբեջանական զինուժի շուրջ 250 ներկայացուցիչներ շարունակում են գտնվել ՀՀ պետական սահմաններից ներս՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի որոշ հատվածներում:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *