Հայաստանին կտրամադրվեն Տրապիզոնի, Վանի և Բիթլիսի նահանգները՝ 90000 քառ. կմ ելքով դեպի Սև ծով

Հետաքրքիր Քաղաքականություն

Ոչ-մի դեպքում չեղյալ չհայտարարել Սևրի պայմանագիրը, որը կնքվել է 1920 թվականին և անհապաղ կատարել պայմանագրի կետերը՝ Հայաստանին տրամադրելով Տրապիզոնի, Վանի և Բիթլիսի նահանգները՝ ոչ ամբողջությամբ՝ ընդամենը 90000 քառ. կմ ելքով դեպի Սև ծով։ Եթե այս գրառումը միլիոնից ավել մարդ տարածի դեռևս այս տիրույթով՝ պարզապես կաթվածահար կանենք ամբողջ աշխարհին՝ իր հիվանդ մտածելակերպի համար։

Ամերիկացի նախկին դիվանագետ Ալբերտո Միգել Ֆերնանդեսը Թվիթերի իր էջում գրել է, որ արժի սկսել նայել Սևրի պայմանագիրը վերականգնելու հարցը: Հաղորդում է Հունական «Գրեկ Սիթի Թայմս» պարբերականը:

ԱՄՆ դիվանագետ Ֆերնանդեսի գրառումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Թուրքիայի էներգետիկայի նախարար Ֆաթիհ Դյոնմեսը կոչ արեց վերանայել Լոզանի 1923 թ.բանակցությունները, որը վերաբերում էր Հունաստանի և Թուրքիայի սահմաններին:

Ի պատասխան Թուրքիայի էներգետիկայի նախարարի այս հայտարարությանը, ԱՄՆ դիվանագետը հիշեցրեց, որ «Լոզանի պայմանագրի փոխարեն, անկասկած արժե նայել Սևրի պայմանագիրը»:

1920-ի Սեվրի պայմանագիրը, որը նախորդում էր Լոզանի պայմանագրին, Թուրքիայի համար արմատապես տարբեր սահմաններ ուներ:

Սևրի հաշտության պայմանագիրը ստորագրվել է Թուրքիայի սո ւլթանական կառավարության և 1914-18 թթ Առաջին համաշխարհային պա տերազմում հաղթած դաշնակից պետությունների Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Իտալիա, Ճապոնիա, Բելգիա, Հունաստան, Լեհաստան, Պորտուգալիա, Ռումինիա, Հայաստան, Չեխոսլովակիա, Սերբերի, Խորվաթների և Սլովենների միջև։

Պայմանագրի համաձայն Հունաստանը կառավարելու էր Իզմիրն ու նրա շրջակայքը և կարող էր տիրել այդ տարածքներին:

Թուրքիան ու Հայաստանը համաձայնում էին Էրզրումի, Տրապիզոնի, Վանի ու Բիթլիսի նահանգներում (վիլայեթներ) երկու պետությունների միջև սահմանազատումը թողնել Ամերիկայի Միացյալ Նահանգների որոշմանը և ընդունել ինչպես նրա որոշումը, նույնպես և բոլոր առաջարկները՝ Հայաստանին դեպի ծով ելք տալու և հիշյալ սահմանագծին հարող օսմանյան բոլոր տարածքների ապառ ազմականացման վերաբերյալ։ Ստեղծվելու էր անկախ Քրդստան:

Թուրքիայում Սևրի պայմանագիրի մասին լսելը, իշխանությունների և պատմաբանների մոտ լուրջ հիվանդագին նnպաներ է առաջացնում և շատ Ամերիկյան և Եվրոպական դիվանագետներ այն անվանում են «Սևրի համախտանիշ»:

Եվ իզուր չէ , որ ԱՄՆ նախկին դիվանագետ՝ Ալբերտո Միգել Ֆերնանդեսի թվիթը Անկարայում սկսել է վախի մթնլորդ ստեղծել:

Թուրք պատմաբան Թաներ Աքչամը այս առումով գրել է.

«կան nւժեր, որոնք անընդհատ ձգտում են n ճչնչացնել մեզ, և անհրաժեշտ է պետությունը պաշտպանել այդ վտանգից»:

 

 

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *