«Կյանքում առաջին անգամ Վազգենը սիրահարվել էր այնպես, որ որոշել էր ընտանիք կազմել». Լիլիթ Կարապետյանը՝ Վազգեն Սարգսյանի հետ ունեցած սիրավեպի մասին

Հետաքրքիր Շոու բիզնես

Հայաստանի ազգային հերոս և Արցախի հերոս Վազգեն Սարգսյանն այսօր կդառնար 61 տարեկան: 1999 թվականի հոկտեմբերի 27-ին՝ 40 տարեկանում, նա սպ նվեց ՀՀ Ազգային ժողովի վրա կատարված հարձակման ժամանակ:

Կյանքի վերջին 2 տարում Վազգեն Սարգսյանը սիրավեպ է ունեցել երգչուհի Լիլիթ Կարապետյանի հետ. այս հարաբերությունների մասին խոսակցություններ միշտ եղել են, սակայն երգչուհին առաջին անգամ է խոսել այդ մասին՝ պաշտոնապես հաստատելով լուրերը: Նրա խոսքով՝ իրենք պատրաստվում էին ամուսնանալ:

Վազգեն Սարգսյանի հետ ունեցած սիրո պատմության մասին բացառիկ անդրադարձը Լիլիթը վստահել է Tert.am Life-ին:
Առաջին հանդիպում

Լիլիթը պատմեց, որ Վազգեն Սարգսյանն իր հանդեպ հետաքրքրություն ցուցաբերել է առաջին հայացքից, թեև անձամբ ծանոթացել են ավելի ուշ:

«Գառնի Գեղարդի հարակից տարածքում իրենք յուրահատուկ շուքով նշում էին Մш հա պարտների օրը: Այդ ժամանակ ես և եղբայրս երգում էինք «Արձագանք» ստուդիայում: Մեր ամբողջ թիմին հրավիրել էին երգելու այդ միջոցառմանը: Պարզվում է՝ հենց ինձ տեսել է բեմում երգելիս, խառնվել է իրար, հետաքրքրվել, թե ով է «քույր և եղբոր» քույրը (Լիլիթ Կարապետյանն այն ժամանակ երգում էր եղբոր՝ Կարենի հետ, հեղ.): Իրեն սխալ և ինձ ոչ սազական պատասխան էին տվել: Այդ ժամանակ ես ընկեր ունեի, որի հետ կարճ ժամանակ անց նշանվեցի, թե արդեն նշանված էի, հիմա արդեն չեմ հիշում, բայց իրեն ասել էին՝ իբր ես ինչ-որ տարիքով մարդու ընկերուհին եմ: Ինքն էլ պատասխանել էր՝ ափսոս չէ՞ այդ երեխան»,- պատմեց Լիլիթը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.