Կյանքից հեռացել է լեգենդար հրամանատար Կոմանդոսը

Այլ լուրեր Տեսանյութեր

Կյանքից հեռացել է լեգենդար հրամանատար Կոմանդոսը։ Այս մասին հայտնում է news.am կայքը։

Տեսանյութը դիտեք ստորև

Ա․Տեր-Թադևոսյանը Խորհրդային բանակի կազմում ծառայել է Աֆղանստանում, Գերմանիայում, Չեխոսլովակիայում, Բելառուսում։ 1988 թվականից միացել է Արցախի ազատագրման պայքարին և ակտիվ մասնակցություն է ունեցել կամավորականների զինվորական մարզման գործում։ 1990 թվականին դարձել է «Սասունցի Դավիթ» կամավորական ջոկատի անդամ։

1991 թվականին նշանակվել է ՀՀ պաշտպանության կոմիտեի արտազինվորական պատրաստության բաժնի պետ։ 1991 թվականի հոկտեմբերի 30-ին Արցախի նորաստեղծ ինքնապաշտպանական ուժերը Տեր-Թադևոսյանի հրամանատարությամբ իրականացված ռազմագործողության շնորհիվ ազատագրեցին ռա զմավարական մեծ կարևորություն ունեցող Հադրութի շրջանի Տող գյուղը։

1992 թվականի մայիսին ակտիվ մասնակցություն է ունեցել Շուշի քաղաքի ազատագրման ռազմագործողության նախապատրաստման աշխատանքներին։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *