Կինը ամուսնու թաղման ժամանակ նրա ականջին շշուկով ասաց, որ երեխայի է սպասում. Գիտե՞ք ինչ անակնկալ էր նրան սպասվում…

Այլ լուրեր Հետաքրքիր

Այս կնոջ պատմության մեջ ուրախության ու վշտի արցունքները, տառապանքն ու ցնծությունը սերտորեն կապված են միմյանց հետ։ 2016-ի փետրվարին Քորթնի Հիլի ամուսինը՝ Բրայանը, կյանքից հեռացավ՝ բեռնատարի անիվների տակ ընկնելով։

Զույգը հրաշալի աղջիկ ուներ՝ Ռեգանը։ Ամուսնու կյանքից հեռանալու օրը կինն անգամ հասցրել էր հղիության թեստ անել, բայց պատասխանը բացասական էր։ Ողբերգությունից օրեր անց Քեթրինը չգիտես ինչու ևս մի թեստ արեց և իմացավ, որ հղի է։ Հղիության լուրն իսկական ց նցում էր նրա համար։ Թաղման ժամանակ ամուսնուն հրաժեշտ տալով՝ նա արցունքն աչքերին շշնջաց․

«Սիրելիս, մենք երեխա ենք ունենալու․․․»,- և փակեց դագաղի կափարիչը։ Մի ամիս անց կնոջն սկսեցին անհանգստացնել բավական տարօրինակ ցավեր։ Քորթնին չէր հասկանում՝ ինչ է կատարվում ու անհանգստացավ վի ժման մտքից։ Բժշկի ընդունելությանը գնալով՝ նա ց նցված էր։ Կրծքի տակ ոչ թե մեկ երեխայի սիրտ էր բաբախում, այլ՝ երեք․ 2 տղա, մեկ աղջիկ։

«Պարզապես համրացել էի։ Հիմա Բրայանին կհիշեցնեն միանգամից երեք ժպտուն փոքրիկներ»,- հիշում է կինը։

Բայց կյանքը շարունակում էր նրան փորձության ենթարկել։ Հղիության 25-րդ շաբաթում բժիշկը նրան ասաց, որ փոքրիկներից մեկն արգանդում անշնչացել է։ Իսկ երիտասարդ մայրն արդեն երեքի անուններն էր ընտրել։ Անշնչացած երեխային ցանկանում էր Բրենդի անվանել՝ ի հիշատակ հոր։ Այս բոթից հետո նա իրեն անզոր ու ամայացած էր զգում։

«Դա ինձ բոլորովին թևաթափ արեց։ Իմ մայրական սիրտն ինչպե՞ս չզգաց, որ ահավոր բան է կատարվել։ Երբ ստուգման էի գնում, նման բան չէի սպասում։ Նորից բացվեց հենց նոր սպիացած վե րքը»։

«Բրեդին հեռացավ ինձնից, բայց ես դեռ երկու փոքրիկ ունեմ, որոնք, փառք Աստծու, առողջ են։ Սովորաբար եռորյակներին մի քիչ երկար են խնամում հիվանդանոցում, բայց մեր դեպքում դրա կարիքը չեղավ»։

Նորածին որդուն Քորթնին անվանեց Մայլս, դստերը՝ Հարփեր։ Երեխաները ծնվեցին սեպտեմբերի 21-ին։ Մայրն ասում է, որ երբեմն դժվար է, երբ ստիպված ես ծանոթներիդ բացատրել, թե ինչու նրանց երկվորյակներ չես անվանում։

«Բնականաբար մարդիկ նրանց երկվորյակ են համարում, բայց ես անվանում եմ ողջ մնացած եռորյակներ։ Բոլորը չէ, որ հասկանում են։

Ճիշտն ասած, ես չեմ էլ սպասում դրան։ Երբ 26 շաբաթ կրծքիդ տակ բաբախել է երեք սիրտ, իսկ հետո․․․ երկվորյակներ։ Ուզում ես ամեն ինչ փոխել, բայց ոչինչ չես կարող անել»։

Իսկ ամենահուզիչը մեծ քույրիկի՝ Ռեգանի մտքերն են։ Նա ասում է, որ իր եղբայրը երկնքում է՝ հայրիկի հետ։

«Մեր երեխաներն անպայման կիմանան՝ ինչպիսին էր իրենց հայրը։ Կիմանան, որ նա հավատարիմ ընտանիքավոր էր ու խիզախ ռազմիկ։ Ամուսինս հրաշալի մարդ էր։ Նա միշտ բոլորին օգնության ձեռք էր մեկնում»։

Այս կնոջը շատ բան վիճակվեց ապրել, բայց նա ձգտում է չկորցնել լավատեսությունն ու ոգու ամրությունը։ Շատ ուսանելի պատմություն է, այնպես չէ՞։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *