Կզարմանաք, թե որքան պարզ է, և կրեմ էլ պետք չէ. համեղ, եփովի խմորից թխվածքաբլիթ՝ մատչելի ու ախորժելի

Խոհանոց Հետաքրքիր

Եփովի խմորից պատրաստվող թխվածքաբլիթը արագ է պատրաստվում, միանգամից շատ է ստացվում: Կրեմ պետք չէ, թխվածքաբլիթն ինքն իրենով բավականին համեղ է:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • կաթ՝ 130մլ
  • ջուր՝ 100մլ
  • կարագ և շաքարավազ՝ յուրաքանչյուրը 50գ
  • ձու՝ 2-3 հատ
  • ալյուր՝ 120գ

Պատրաստման եղանակ.

Խառնել կաթն ու ջուրը, կարագը, դնել կրակին: Ավելացնել շաքարավազը, հասցնել եռման աստիճանի և նույն պահին հանել կրակից:

Ավելացնել մաղած ալյուրը և խմոր հունցել: Դնել միջին կրակին և խառնել այնքան, որ խմորը գնդիկ դառնա:

Հանել կրակից, տեղափոխել այլ տարայի մեջ և սպասել 10 րոպե:

Ձուն հարել և քիչ-քիչ լցնել գոլ խմորի մեջ՝ անդադար խառնելով փայտե գդալով:

Պիտի ստացվի խիտ խմոր, այնպես որ այնքան ձու լցրեք, որ ստացվի նման կոնսիստենցիա:

Տապակը ծածկել յուղաթղթով, իսկ խմորը լցնել հրուշակեղենային պարկի մեջ: Բաժին-բաժին լցնել խմորը տապակի մեջ:

Թխել նախապես տաքացրած ջեռոցում՝ 15 րոպե, 200 ջերմաստիճանի ներքո, այնուհետև նվազեցնել ջերմաստիճանը մինչ 180-ի և թխել ևս 10 րոպե:

Ցանկության դեպքում շոկոլադ հալացնել և գնդիկները թաթախել մեջը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *