ԿԳՄՍ֊ն կարևոր հայտարարություն է տարածել

Այլ լուրեր Հետաքրքիր

ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում, եթե դրանք տվյալ բնակավայրում միակը չեն, այս տարի նույնպես առաջին դասարանցիների ընդունելությունը կատարվելու է առցանց համակարգի միջոցով։Այս մասին տեղեկանում ենք Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից:

Մինչև մայիսի 31-ը ծնողները պետք է իրենց անձնական տվյալների համապատասխանությունը ստուգեն՝ մուտք գործելով stugum.emis.am կայք։ Այդտեղ բացվում է երկու դաշտ, որոնցում պետք է մուտքագրվի ծնողի և երեխայի հանրային ծառայությունների համարանիշը: Եթե ծնողը մուտքագրել է հանրային ծառայությունների համարանիշը, սակայն ստացել է «Համակարգը չի հայտնաբերել ծնող-երեխա կապը» պատասխան, ապա ծնողին կառաջարկվի համապատասխան կոճակը սեղմելու միջոցով տվյալները փոխանցել Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալություն, որպեսզի դրանք թվայնացվեն։

Հունիսի 1֊ից կբացվի hayt.emis.am համակարգը, որի միջոցով կկատարվի բուն հայտագրման գործընթացը: Մինչև հունիսի 10-ը կհայտագրվեն այն երեխաները, որոնց ծնողներից մեկը տվյալ դպրոցի աշխատակից է, կամ երեխան ունի տվյալ դպրոցում արդեն սովորող քույր կամ եղբայր ունի:Հունիսի 11-ից համակարգը բաց կլինի բոլոր հայտատուների համար։

ԿԳՄՍ նախարարությունը առաջին դասարան հաճախող երեխաների ծնողներին խնդրում է տվյալների ստուգումը կատարել մինչև մայիսի 31-ը՝ հետագայում նախընտրելի դպրոցում երեխային հայտագրելու ժամանակ հավելյալ խնդիրներից խուսափելու համար:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն` 010/011 57-84-55, 010/011 57-84-53 հեռախոսահամարներով:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *