Կարևոր փոփոխություն ՀՀ-ից դուրս եկողների համար․ Ո՞ր դեպքում չեք կարող հատել սահմանը

Այլ լուրեր Հետաքրքիր

Կառավարության նիստի չզեկուցվող նախագծերի թվում ընդգկված էր նաեւ «Պետական սահմանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագծերի փաթեթը: Նախագիծը կառավարության նիստում ընդգրկված էր ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի առաջարկով:

Նախագծով մասնավորապես կանոնակարգվում է ՀՀ քաղաքացիների՝ Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու և Հայաստանի Հանրապետությունից ելքի հետ կապված հարաբերությունները: ArmLur.am-ը նախագծի հիմնավորումից տեղեկանում է, որ անչափահասների մասով, հստակ եւ ամբողջական օրենսդրական կարգավորում այժմ առկա չէ, բացի այդ, պարտադիր զինվորական ծառայության ընթացքում զինծառայողների ելքի թույլտվություն տալու գործընթացը նույնպես հստակ կանոնակարգված չէ, ամրագրված չեն նաև այլընտրանքային ծառայության ընթացքում ծառայողների Հայաստանի Հանրապետությունից ելքի հետ կապված հարցերը:

Մասնավորապես, երբ կարող է սահմանափակվել Հայաստանի Հանրապետության քաղաքացու՝ Հայաստանի Հանրապետությունից ելքը: Մասնավորապես, եթե՝ 1) քաղաքացին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պարտադիր զինվորական ծառայության կամ այլընտրանքային ծառայության մեջ է գտնվում․

2) հայտարարվել է զորահավաք և քաղաքացին զորակոչվել է զորահավաքային զինվորական ծառայության կամ զորահավաքային զորակոչի ենթակա քաղաքացին չունի Հայաստանի Հանրապետության պաշտպանության բնագավառի պետական լիազորված մարմնի զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության՝ իր զինվորական հաշվառման վայրի տարածքային ստորաբաժանման կողմից տրված՝ Հայաստանի Հանրապետությունից մեկնելու թույլտվություն.

3) քաղաքացու նկատմամբ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով կիրառվել է խափանման միջոց՝ մինչև ընտրված խափանման միջոցի վերացումը: Խափանման միջոցի առկայության դեպքում Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում սահմանային վերահսկողություն իրականացնող լիազոր մարմինն անձի ելքը Հայաստանի Հանրապետությունից թույլատրում է սահմանափակում նախաձեռնող (կիրառող) մարմնի կողմից՝ ընտրված խափանման միջոցի վերացման մասին սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգում համապատասխան գրառման առկայության դեպքում.

4) քաղաքացին դատապարտվել է հանցագործություն կատարելու համար՝ մինչև հիմնական պատժի կրման ավարտը կամ օրենքով սահմանված կարգով պատժից ազատվելը (բացառությամբ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը կամ զինվորական ծառայության մեջ սահմանափակումը որպես հիմնական պատիժ նշանակված լինելու դեպքերի).

5) քաղաքացին Հայաստանի Հանրապետությունից ելք կատարելիս չի ներկայացրել սույն օրենքի 10.2-րդ և 11.1-ին հոդվածներով պահանջվող փաստաթղթերը կամ ներկայացրել է անվավեր փաստաթղթեր կամ փաստաթղթերի ստուգման արդյունքում հիմքեր կան ենթադրելու, որ ներկայացված փաստաթղթերը կեղծ են կամ չեն պատկանում այն ներկայացնողին.

6) 16 տարին չլրացած երեխայի ծնողներից կամ այլ օրինական ներկայացուցիչներից մեկի հայցի շրջանակներում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ժամանակավորապես սահմանափակվել է երեխայի ելքը Հայաստանի Հանրապետությունից.

7) նրա նկատմամբ՝ որպես հետախուզվող պարտապան, հարկադիր կատարումն ապահովող ծառայության պաշտոնատար անձի կողմից կայացվել է ելքի իրավունքը սահմանափակելու վերաբերյալ որոշում. 8) նա հանցանք կատարելու կասկածանքով հետապնդվում (որոնվում) է օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող կամ քրեական հետապնդման մարմնի կողմից՝ փախուստը կանխելու ու տաք հետքերով հանցանքը բացահայտելու նպատակով. 9) քաղաքացին՝ որպես մեղադրյալ (ամբաստանյալ), հետախուզվում է:

Միաժամանակ, նախագծով սահմանվել են այն դեպքերը, երբ Հայաստանի Հանրապետության պաշտպանության բնագավառի պետական լիազորված մարմնի կողմից պարտադիր զինվորական ծառայության ընթացքում թույլատրվում է զինծառայողի ելքը Հայաստանի Հանրապետությունից: Օրենքն ընդունվելուց հետո 6 ամսվա ընթացքում Կառավարության որոշմամբ կնախատեսվեն նաև զինծառայողների և այլընտրանքային ծառայության իրականացումը կազմակերպող և վերահսկող պետական մարմնի կողմից ելքի թույլտվություն տալու ընթացակարգը, անհրաժեշտ փաստաթղթերը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *