Կարևոր փոփոխություն թոշակառուների համար․ Հայփոստը հայտարարություն է տարածել

Այլ լուրեր Հետաքրքիր

Հարգելի կենսաթոշակառուներ, Մենք բազմաթիվ բողոքներ ենք ստանում՝ կենսաթոշակների վճարման կարգի փոփոխության հետ կապված։ Բանն այն է, որ 2020թ. ընդունված «Պետական կենսաթոշակի մասին» օրենքի համաձայն՝ 2021թ. հունվարի 1-ից բոլոր նոր կենսաթոշակառուները իրենց կենսաթոշակները պետք է ստանան անկանխիկ՝ բանկային քարտերով: Փոփոխությունը վերաբերում է Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներին։

Այս փոփոխությունը Հայփոստի նախաձեռնությունը չէ, ու մենք քայլեր ենք ձեռնարկում ստեղծված իրավիճակը մեղմելու համար։

Դեռևս հոկտեմբեր ամսին Հայփոստը դիմել է Կենտրոնական բանկին՝ էլեկտրոնային փողի թողարկման թույլտվություն ստանալու համար, որը հնարավորություն կտա շարունակել կենսաթոշակների բաշխման գործընթացը Հայփոստի միջոցով ինչպես բաժանմունքների, այնպես էլ հասցեական առաքման միջոցով: Թույլտվության տրամադրման գործընթացը դեռևս չի ավարտվել:

Ակնկալում ենք, որ հնարավորինս սեղմ ժամկետներում Կենտրոնական բանկը Հայփոստին կտրամադրի համապատասխան թույլտվություն, և Հայփոստը կկարողանա սպասարկել կենսաթոշակառուներին առավել հարմար եղանակով:

Հիշեցնենք, որ կենսաթոշակի վճարման գործընթացի այս փոփոխությունը վերաբերում է այն կենսաթոշակառուներին, ովքեր նոր են ձևակերպում իրենց կենսաթոշակը, կամ կենսաթոշակին առնչվող որևէ փոփոխություն են կատարում: Այն կենսաթոշակառուները, որոնց մինչ այժմ սպասարկել է Հայփոստը, կշարունակեն իրենց կենսաթոշակները ստանալ մեր միջոցով:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *