Կարևոր վարորդների համար.Փոփոխություններ ԱՊՊԱ ոլորտում

Այլ լուրեր Հետաքրքիր

Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոն հիշեցնում է գործող ԱՊՊԱ պայմանագիր մշտապես ունենալու անհրաժեշտության, ինչպես նաև ԱՊՊԱ պայմանագիր չունենալու բացասական հետևանքների մասին։ ԱՊՊԱ պայմանագիր ունենալու դեպքում ապահովագրական ընկերության կողմից կհատուցվեն ավտոպատահարի հետևանքով Ձեր ավտոտրանսպորտային միջոցով այլ անձանց ու գույքի սեփականատիրոջը պատճառված գույքային և անձնական վնասները։ Միևնույն ժամանակ, ԱՊՊԱ պայմանագիր չունենալու բացասական հետևանքները չափազանց մեծ են։

Մասնավորապես, ԱՊՊԱ պայմանագիր չունենալու համար սահմանված է վարչական պատասխանատվություն՝ մինչև 100.000 ՀՀ դրամի չափով։ Ընդ որում, վարչական պատասխանատվություն է առաջանում ինչպես ավտոտրանսպորտային միջոցը առանց ԱՊՊԱ պայմանագրի վարելու համար, այնպես էլ անկախ վարելու հանգամանքից։ Բացի այդ, եթե ԱՊՊԱ պայմանագիր չունեցող ավտոտրանսպորտային միջոցի վարորդի մեղավորությամբ տեղի է ունենում պատահար, Բյուրոն հատուցում է տուժողներին պատճառված վնասները, որից հետո վճարված հատուցման գումարի և ուղեկցող բոլոր ծախսերի (ներառյալ դատական ծախսերի) հանրագումարի չափով հետադարձ պահանջ է ներկայացնում ԱՊՊԱ պայմանագիր չունեցող ավտոտրանսպորտային միջոցի վարորդին և սեփականատիրոջը:

ԱՊՊԱ պայմանագրի բացակայությունը զրկում է Ձեզ նաև ԱՊՊԱ ոլորտում մի շարք առավելություններից օգտվելու հնարավորությունից, մասնավորապես՝ Ձեր ընտրած ապահովագրական ընկերության միջոցով հատուցում ստանալու, որոշ դեպքերում պատահարը պարզեցված ընթացակարգով համաձայնեցված հայտարարագրի միջոցով գրանցելու իրավունքներից և այլն։ Ուստի հանգիստ երթևեկելու և վերոնշյալ խնդիրներից խուսափելու նպատակով Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոն հորդորում է լինել ուշադիր և ժամանակին կնքել կամ վերակնքել ԱՊՊԱ պայմանագիրը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.