Կարևոր.Բանակի ծառայության ժամկետը կկրճատվի. տեսեք թե որքան ժամանակ են ծառայելու

Այլ լուրեր Հետաքրքիր

Հանրային հեռուստաընկերության եթերում Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել է, որ պարտադիր զինվորական ծառայության ժամկետը Հայաստանում կարող է 2 տարվանից դառնալ 1.5 տարի։ «Բանակում բարեփոխումների շուրջ «ինտենսիվ աշխատանքներ» են տարվում արդեն մոտ 6 ամիս։ Աշխատանքներին մասնակցում են Անվտանգության խորհուրդը, Պաշտպանության նախարարությունը,

Զինված ուժերի գլխավոր շտաբը և այլ գերատեսչություններ։ Կարելի է ասել՝ հասել ենք հայեցակարգի ձևավորման վերջնական փուլի։ Հույս ունեն, որ մոտակա ժամանակաշրջանում այն արդեն կհաստատենք»,- նշել է նա։ Գրիգորյանի պնդմամբ՝ այս բարեփոխումների հիմքում դրված է նաև անցումը դեպի պրոֆեսիոնալ անակի, թեև դրա համար որոշակի ժամանակ կպահանջվի։