Կարևոր․ Որ քաղաքացիները կարող են նպաստ ստանալ

Այլ լուրեր Տեսանյութեր

«Իրազեկ քաղաքացի» հաղորդաշարի շրջանակներում Իրավաբան.net-ը ներկայացնում է անաշխատունակության նպաստի իրավունք ունեցող անձանց, նպաստի հաշվարկման կարգի հետ կապված հարցերը: Քաղաքացիների շրջանում սա հայտնի է «բյուլետեն» անվամբ, երբ վատառողջ լինելու դեպքում անաշխատունակության թերթիկ են ներկայացնում գործատուին ու չեն ներկայանում աշխատանքի։ Այսպիսով, «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքի համաձայն՝ նպաստի իրավունք ունեն գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող ֆիզիկական անձինք, այսինքն՝ վարձու աշխատողները, և անհատ ձեռնարկատերերն ու նոտարները, այսինքն՝ ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձինք:

Սուբյեկտների տարբերակումն ունի գործնական նշանակություն, քանզի վարձու աշխատողներին նպաստ տրվում է հիվանդության, պրոթեզավորման, առողջարանային բուժման, հղիության ու ծննդաբերության, ընտանիքի հիվանդ անդամի խնամքի, իսկ ԱՁ-ներին և նոտարներին նույն հանգամանքների համար՝ բացառությամբ առողջարանային բուժման: Այս ընթացքի համար գործում է նաև աշխատավարձի հաշվարկ: Մանրամասները՝ տեսանյութում

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.