ԿԱՐԵՎՈՐ․ Այն անձիք, ովքեր խուսափել են ծառայությունից նրանց կշնորհվի համաներում

Այլ լուրեր Հետաքրքիր

Հանրապետության նախագահը մայիսի 17-ին ստորագրել է «Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու մասին» օրենքը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է նախագահի աշխատակազմի գրասենյակից:

Համաձայն այդ օրենքի՝ հայտարարվում է համաներում օրենքն ուժի մեջ մտնելու դրությամբ 27 տարին լրացած շարքային և 35 տարին լրացած պահեստազորի սպայական կազմերի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից խուսափած և Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին կամ 3-րդ մասով սահմանված՝ ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից խուսափելու հա նցանք կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ այդ հա նցանքը կատարելու համար դատապարտված արական սեռի քաղաքացիների նկատմամբ:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.