Ծնողներ, երեխային երբեք թույլ մի տվեք, որ ուշ պառկի քնելու. Լուրջ վտանգներ, որոնց մասին քիչ ծնողներ գիտեն

Այլ լուրեր Հետաքրքիր

Գիտական հետազոտությունները պարզ ցույց են տալիս. երեխաները, ովքեր ուշ են քնում, դառնում են նյարդային և անհանգիստ, նրանց դժվար է կենտրոնանալ ինչ-որ բանի վրա, նրանց մոտ դժվարություններ են առաջանում ուսման գործընթացում, և առաջանում է նյարդային անկայունություն:

Դա միակ պատճառը չէ, թե ինչու է այդքան կարևոր երեխայի համար ժամանակին քնելը: Փոքր հասակում օրգանիզմն աճում է ոչ թե օրերով, այլ ժամերով: Դա վերաբերում է ոչ միայն ֆիզիկական, այլ նաև հոգեբանական աճին:

Կյանքի առաջին տարիներին երեխան ընկալում է հսկայական քանակության ինֆորմացիա և ձեռք է բերում նոր հմտություններ մեծահասակների համար անհասանելի արագությամբ: Իսկ դա տեղի է ունենում՝ շնորհիվ աճի հորմոնի, որն արտադրվում է օրգանիզմում քնելուց 2-3 ժամ հետո և գործում է հիմնականում գիշերը:

Այդ հորմոնի արտադրման համար ամենալավ ժամանակը կեսգիշերն է: Այսպիսով, եթե երեխան պառկում է ժամը 9-ից ուշ, նրա օրգանիզմում խանգարվում է հորմոնի արտադրությունը, և պակասում է ժամանակը, որի ընթացքում հորմոնը հասցնում է կատարել իր ֆունկցիան:

Դա կարող է հանգեցնել երեխայի ֆիզիկական ակտիվության նվազեցմանը, կամ՝ հակառակը, հիպերակտիվության, քանի որ խանգարվում է հոգեբանական կայունությունը: Ուշ քնելը բացասաբար է ազդում նաև երեխայի ինտելեկտի զարգացման վրա: Դրա համար գիշերային ժամերին աճող օրգանիզմը պետք է հանգստանա, դե, իսկ երեխայի հետ միասին դա պետք է անի ամբողջ ընտանիքը:

«Մանկական ոսկե քնի» 10 կանոնները

1. Դրեք առաջնայնությունները

Երեխան չպետք է քնի մոր կամ հոր անքնության գնով: «Մանկական ոսկե քունն» առողջ և քաղցր քունն է ամբողջ ընտանիքի համար:

2. Որոշեք քնի ռեժիմը

Քնի ռեժիմն ընտանիքում ձևավորվում է՝ կախված այն բանից, թե երբ է հարմար քնել ոչ միայն երեխային, այլ նաև ամբողջ ընտանիքին: Չէ՞ որ ամենից շատ երեխային պետք են լավ քնած և հանգստացած ծնողներ: Որոշեք, թե երբ է Ձեր ընտանիքում քնի ժամը, և ճշգրտորեն հետևեք այդ որոշմանը:

3. Որոշեք՝ որտեղ քնել և ում հետ

Իհարկե, հարցը՝ «երեխան քնի ծնողների հե՞տ, թե՞ առանձին», շատ անհատական է: Բայց ճիշտ է, երբ երեխան քնում է իր մահճակալի մեջ և առանձին սենյակում:

4. Մի վախեցեք արթնացնել քնկոտին

Եթե Ձեր երեխան երկար է քնում օրվա մեջ, իսկ հետո չի կարողանում քնել գիշերը, մի թողեք, որ նա քնի օրվա մեջ և արթնացրեք քնկոտին:

5. Օպտիմալացրեք կերակուրը

Եթե ուտելուց հետո երեխայի քունը տանում է, ապա արեք այնպես, որ երեկոյան վերջին կերակրումը լինի ամենակուշտը:

6. Հագեցած օր

Թող որ Ձեր երեխայի յուրաքանչյուր օրը հագեցած լինի: Ինչպես ֆիզիկապես, այնպես էլ՝ էմոցիոնալ:

7. Մտածեք ննջարանում օդի մասին

Օպտիմալ ջերմաստիճանը պետք է լինի 18-21, իսկ խոնավությունը՝ 50-70 տոկոս:

8. Օգտագործեք լողանալու հնարավորությունը

Մի քիչ առողջ լոգանք՝ քնից առաջ: Էլ ի՞նչը կարող է լինել ավելի լավ:

9. Անկողնու պատրաստում

Ուղիղ և չոր ներքնակ, բնական սպիտակեղեն, իսկ եթե երեխան 3 տարեկանից փոքր է, կարելի է՝ նաև առանց բարձի:

10. Հոգացեք որակյալ տակդիրի մասին

Ամենափոքրերի համար որակյալ տակդիրը շատ կարևոր է: Դրա վրա չի կարելի տնտեսել:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.