Ծնողները չէին հասկանում, թե ինչու է կատուն գիշերները ուժեղ մլավում երեխայի սենյակում․ տեսախցիկի ֆիքսած կադրերն ամեն ինչ բացահայտեցին

Այլ լուրեր Տեսանյութեր

Ծնողները որոշեցին դիտել տեսախցիկի նկարահանած կադրերը և իմանալ, թե ինչու է գիշերը երեխայի սենյակից ուժեղ մլավոց լսվում։ Պարզվեց, որ այնտեղ լուրջ բանակցություններ են ընթանում։

Երբ ամերիկուհի Լինդսին նոր էր տուն բերել իր նորածին որդուն, տան կատուն՝ Զորան, շատ ուրախ էր։ Առաջին իսկ օրվանից, երբ փոքրիկ Բրոուդին սկսեց ուսումնասիրել աշխարահը, հոգատար կատուն դարձավ նրա անբաժան ընկերը։

-Զորան շատ համբերատար էր երեխայի հետ, երբեք չէր ցուցաբերում ագրեսիա, — պատմում է տղայի մայրը, — նա կարծես հասկանում էր, որ Բրոուդին փոքր է և դեռ նոր է սկսել ուսումնասիրել շրջակա աշխարհը։


Նրանք միշտ ինչ-որ կերպ լեզու էին գտնում, իսկ վերջերս էլ Լինդսին կրկին համոզվեց, որ այս զույգի միջև կա անհավանական կապ։ Ծնողները պառկեցրեցին երեխային քնելու, իսկ իրենք գնացին հեռւստացույց դիտելու։ Անսպասելիորեն ուժեղ մլավոց լսեցին փոքրիկի սենյակից։

Պարզվեց, որ Զորան մտել էր Բրոուդիի ննջասենյակ։ Կատուն մլավում էր, իսկ փոքրիկը «պատասխանում»։ Նրանք խոսում էին միայն իրենց հասկանալի լեզվով։ Ծնողները տեսան այդ հիանալի տեսարանը, երբ որոշեցին դիտել տեսախցիկի նկարահանած կադրերը։

—Ես ու ամուսինս դիտում էինք և ուշաթափվում ծիծաղից,-պատմում է Լինդսին։

Այդ գիշեր ծնողները ստիպված եղան բաժանել զույգին, որ երեխան քնի, բայց դա չխանգարեց նրանց մնալ լավ ընկերներ։

—Այժմ մենք միշտ փակում ենք երեխայի ննջասենյակի դուռը, բայց եթե Զորան հնարավորություն ունենար, ամեն օր բարի գիշեր կմաղթեր լավագույն ընկերոջը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *