Ծնողները Արամին 8 տարեկանում, թողեցին մանկատանը, իսկ այն ինչ տեղի ունեցավ 25 տարի անց` անհավատալի էր

Այլ լուրեր Հետաքրքիր

8 տարեկան Արամին ծնողները որոշեցին թողնել մանկատանը, քանի որ այդ ժամանակ նրանց կյանքը շատ ծանր էր, և այդ կերպ փորձում էին մեղմել իրավիճակը։

Արամից բացի ընտանիքում կար ևս մեկ երեխա` նրա եղբայրը: Բայց ընտրությունն ընկավ Արամի վրա, քանի որ նա ավագ երեխան էր: Ծնողները Արամին ասում էին, որ անմիջապես նրան կվերցնեն մանկատնից, հենց որ կյանքը փոխվի դեպի լավը:

Անցան տարիներ, բայց կյանքն այդպես էլ չփոխվեց, և Արամը մեծացավ այնտեղ : Սկզբում ծնողները հաճախ էին այցելում նրան` բերելով հագուստ, խաղալիքներ և քաղցրավենիք, բայց ժամանակի ընթացքում նրանց այցերն ավելի ու ավելի էին նվազում, և հետո նրանք ընդհանրապես դադարեցրին։

Երբ Արամը դարձավ 18 տարեկան և այլևս չէր կարող ապրել մանկատանը, նա չընկճվեց, ընդունվեց համալսարան, ավարտեց գերազանց և ստացավ լավ աշխատանք։ Նրա հետ ամեն ինչ կարգին էր, ուներ բարձր պաշտոն` լավ աշխատավարձ, իսկ որոշ ժամանակ անց դարձավ ընկերության ղեկավար: Երիտասարդ և հաջողակ Արամից հաճախ էին հարցազրույց վերցնում և ցուցադրում հեռուստատեսությամբ, ինչը խթան հանդիսացավ հետագա իրադարձությունների:

Նա արդեն մոռացել էր ծնողների մասին, բայց օրերից մի օր նրանք հայտնվեցին և փորձեցին ներողություն խնդրել: Պարզվեց, որ նրանք շատ մեծ վարկեր ունեն, և չեն կարողանում վճարել, իսկ Արամի եղբայրը սխալ ուղի է ընտրել և անհետացել: Ծնողները աղաչում` օգնություն էին խնդրում նրանց, հիշեցնում էին, որ նրանք դեռ մեկ ընտանիք են:

Արամը դեռ չէր մոռացել ծնողների արարքը, ի վերջո, նա էլ էր աղաչում, որ իրեն չտանեն մանկատուն: Իր վրա մեծ ջանքեր գործադրելով՝ Արամն ասաց, որ կօգնի նրանց, բայց միայն մեկ պայմանով, որ այլևս չպետք է տեսնի նրանց իր կյանքում:

Նա չկարողացավ մոռանալ ծնողների դ վաճանությունը, բայց միևնույն ժամանակ երազում էր ընտանիքի մասին: Արամը հասկացրեց, որ այլևս չի ցանկանում նրանց մասին ոչինչ իմանալ:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *