Լվացքի մեքենան ցն ցվում է ու դղրդում․ գլխավոր 5 սխալները՝ լվացքի մեքենան միացնելիս

Այլ լուրեր Հետաքրքիր

Երևի թե յուրաքանչյուր կին էլ բախվել է լվացքի մեքենայի դղրդալու և ցն ցվելու խնդրին։ Իրականում այդ ամենը մի շարք պատճառներից կարող է լինել։

Չափից շատ եք իրեր լցրել

Որպես կանոն, թմբուկի մաքսիմալ ծանրաբեռնման լիմիտը նշված է լինում լվացքի մեքենայի փաստաթղթերի մեջ։ Գնելիս մենք հետաքրքվում ենք, թե քանի կիլոգրամ է կարելի մեջը լցնել, սակայն հետո հաճախ մոռանում ենք թիվը։

Հիշեք, որ լիմիտը չի կարելի գերազանցել, մի փորձեք որքան հնարավոր է շատ հագուստ խցկել թմբուկի մեջ։

Որպեսզի ամեն անգամ չկշռեք հագուստը, ուշադրություն դարձրեք, որ լցված լինի թմբուկի 2/3 մասը։ Բացառություն են կազմում բրդե իրերը, որոնց լվանալու դեպքում պետք է լցնել թմբուկի 1/3 մասը, քանի որ լվանալիս դրանք շատ են ծանրանում։

Իրերը լցրել եք մի ամբողջական գնդով

Այդ դեպքում կարող է առաջանալ դիսբալանս, իրերը ուղղակի կխփվեն պատեպատ։ Լվացքի մեքենան միացնելուց առաջ իրերը պետք է տեսակավորել ըստ չափերի ու կոկիկ դասավորել։ Իհարկե, դա չի նշանակում, որ պիտի դասավորեք՝ ինչպես դարակի մեջ, բայց իրերը չպետք է խճճված լինեն։ Սկզբում դրեք մեծ իրերը՝ սրբիչներ, սավաններ, և միայն հետո թեթևները՝ շապիկներ կամ մայկաներ։

Լվանում եք միայն մի հատ մեծ իր

Ուժեղ վիրբրացիա կարող է առաջանալ այն պատճառով, որ թմբուկի մեջ դրել եք ընդամենը 1 հատ մեծ իր, օրինակ բարձ կամ ծածկոց։ Որպեսզի խուսափեք վիբրացիայից, պետք է հավասարակշռություն ստեղծել։ Լվանալ ոչ թե մի բարձ, այլ երկու, կամ ծակոցին ավելացնել մի սրբիչ։

Միաժամանակ լվանում եք շատ խոշոր ու շատ մանր իրերը

Չարժե անկողնային պարագաների հետ միասին լվանալ գուլպաներ։ Դա կհանգեցնի լվացքի մեքենայի մեջ դիսբալանսի։

Ներքնազգեստն ու զուգագուլպաները չեք դնում հատուկ պարկիկի մեջ

Մանր իրերը կարող են խցանում առաջացնել, իսկ զուգագուլպան՝ պատռվելով, կխճճվի մյուս իրերի հետ, ինչն էլ իրերի անհավասար բաշխում կառաջացնի։ Որպես հետևանք կլինի մեքենայի ուժեղ դղրդոց ու ցնցումներ։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *