Լույսը բացվելիս՝ ողորմությունդ էլ ծագիր ինձ վրա, Եվ արևի հետ՝ քո արդարության արեգակը թող մտնի սիրտս նեղ. Փառքիդ ճառագայթը մտքիս խորհրդարանում թող ջահավորվի. Եվ խաչակնքումը խաչիդ՝ մարմնիս և հոգուս մեջ թող տարածվի՜ համասփյուռ:
Քեզ եմ հանձնում այսօր քո հորինած տաղավարը՝ Այնտեղ բնակվող պահապան հոգուս հետ միասին. Զի դու ես Աստված անքնին, Ամենակարողդ ամենքի համար և ամեն բանում բովանդակապես, Օրհնյա՜լ հավիտյանս. ամեն:
Սուրբ Գրիգոր Նարեկացի, հատված Աղոթագրքից, Բան ՁԴ
Հա՛յր մեր, որ յերկինս ես, սուրբ եղիցի անուն Քո: Եկեսցէ արքայութիւն Քո. Եղիցին կամք Քո. որպէս յերկինս եւ յերկրի: Զհաց մեր հանապազորդ տու՛ր մեզ այսօր. Եւ թո՛ղ մեզ զպարտիս մեր, որպէս եւ մեք թողումք մերոց պարտապանաց:
Եւ մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն, այլ փրկեա զմեզ ի չարէն: Զի Քո է արքայութիւն եւ զօրութիւն եւ փառք յաւիտեանս. Ամէն: