ԼՂ հակա մա րտության սրման հետևանքով ավելի քան 4000 ընկած, 8000 վիրավոր կա. Պուտին

Այլ լուրեր Հետաքրքիր

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հումանիտար խորհրդակցություն է հրավիրել ԼՂ հարցով: Այս մասին հայտնում է ՌԻԱ-Նովոստին:

«Հուսով եմ` մենք շուտով չենք կիրառի «Լեռնային Ղարաբաղի հակամարտություն» արտահայտությունը»,- ասել է նա:

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտնել է, որ ԼՂ-ում օրեցօր աճում են փախստականների վերադարձի և փոխադրումը կազմակերպելու հետ կապված խնդիրները:

ՌԴ անվտանգության դաշնային ծառայության ղեկավարը նախագահին զեկուցել է, որ ռուս սահմանապահները Լեռնային Ղարաբաղում 5 լրացուցիչ պահակետ են տեղակայել, դրանցից 2-ն Իրանի հետ սահմանին են:

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը տեղեկացրել է` Մոսկվան Հայաստանի ու Ադրբեջանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերում, որպեսզի Լեռնային Ղարաբաղում սկսեն աշխատել միջազգային մարդասիրական կազմակերպությունները:

ՌԴ նախագահը հայտնել է, որ ԼՂ հակ ամ արտ ության սրման հետևանքով ընկածների թիվը, այդ թվում` խաղաղ բնակչության շրջանում, գերազանցել է 4 000-ը, ավելի քան 8 000 մարդ վիրավոր է, տասնյակ հազարավոր մարդիկ փախստական են դարձել:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *