Լիլուի ընտանեկան ֆոտոշարքն ու որդու 5-ամյակի խնջույքը ԱՄՆ- ում

Հետաքրքիր Շոու բիզնես

Երգչուհի Լիլուի որդին՝ Ռոբերտը, երեկ դարձել է 5 տարեկան, ինչի առթիվ Լիլուն Ինստագրամի իր էջում լուսանկարներ է հրապարակել ընտանեկան նոր ֆոտոշարքից:

Լուսանկարներում երգչուհին ամուսնու՝ Արկադի Վարդանյանի և երեխաների՝ Ռոբերտի ու 7 ամսական Մարիայի հետ է: Ֆոտոշարքը թեմատիկ է` 90-ականների ոճով:

Որդու լուսանկարներին կից Լիլուն գրառում է արել: «5 տարի առաջ Աստված ինձ օրհնեց և պարգևեց Ռոբերտին: Շնորհավոր ծնունդդ, տղաս»,- գրել է նա:

ԱՄՆ-ում բնակվող երգչուհին նաև շնորհավորել է բոլոր երեխաներին` հունիսի 1-ի առթիվ և շնորհակալություն հայտնել որդուն ուղղված բազում շնորհավորանքների համար:

«Սթորի» բաժնում երգչուհին ցույց է տվել, որ որդու համար խնջույք են կազմակերպել: Ռոբերտի տորթն ու ծննդյան օրվա զարդարանքը նույն թեմատիկայով են եղել:

Նշենք, որ Լիլուն և Արկադին ամուսնացած են 2019 թվականից:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *