Լավ լուր ուսանողների համար․ Վարձերը կփողհատուցվեն․ Ովքե՞ր կարող են օգտվել

Այլ լուրեր Հետաքրքիր

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «2840 քաղաքացի ուսման վարձի փոխհատուցում կստանա։ Այսօր Կառավարության նիստում ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը նախագիծ ներկայացրեց, որով ուսման վարձի փոխհատուցում են ստանալու պա տերա զմին մասնակցած ուսանողներն ու մասնակիցների,

ընտանիքի ուսանողները: Նախարարը նշեց, որ կավելանա ևս 2840 շահառու, իսկ գումարն էլ կկազմի 590 մլն դրամ»: Դումանյանի խոսքով` այդ գումարով կփոխհատուցվի ևս 2840 ուսանողի ուսման վարձ, ըստ որում՝ ոչ միայն բուհերի, այլև քոլեջների սովորողների: Արցախյան պա տերա զմին մասնակցած ուսանողների ու մասնակիցների,

ընտանիքի ուսանող անդամների ուսման վարձերի փոխհատուցման նպատակով պետական բյուջեից արդեն իսկ փոխանցվել է 205 մլն դրամ, որով վճարվել է 1373 ուսանողի վարձ: Այս մասին այսօր կառավարության նիստում զեկուցեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը` առաջարկելով այդ գումարն ավելացնել ևս 590 մլն դրամով:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.