Լավաշով ուտեստ. Համից չեք կշտանա․․ Լավագույն նախաճաշը երեխաների համար

Խոհանոց Հետաքրքիր

Եթե ձեռքի տակ ունեք լավաշ և որոշ մթերքներ կարող եք շատ համեղ ուտեստ պատրաստել ու տանեցիներին ուրախացնել: Պատրաստելիս այնպիսի անուշ բույր է տարածվում և բոլորը անհամբեր սպասում են, երբ պիտի վայելեն: Սա երեխաներիս ամենասիրելի նախաճաշն է։

Բաղադրիչներ

  • Լավաշ 4 հատ
  • Բուլղարական պղպեղ 1 հատ
  • Լոլիկ 1 հատ
  • Մարինացված վարունգ 2 հատ
  • Հավի կրծքամիս 700 գ
  • Խոզապուխտ 150 գ
  • Պինդ պանիր 150 գ
  • Ձու 1 հատ
  • Մայոնեզ, սամիթ, ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Հավի կրծքամիսը եփել աղ գցված ջրում: Խոզապուխտը և հավի միսը մանր կտրատել, պանիրն անցկացնել քերիչով, բուլղարական պղպեղը, լոլիկը և մարինացված վարունգները կտրատել փոքրիկ խորանարդիկների տեսքով, սամիթը մանրացնել: Բոլոր բաղարիչներն իրար միացնել, լցոնը պատրաստ է:

Յուրաքանչյուր լավաշի վրա մայոնեզ քսել, լցնել լցոնը և փաթաթել գլանաձև: Ջեռոցի տապակի վրա յուղ քսել կամ յուղաթուղթ փռել և շարել լավաշի ռուլետները: Ձուն հարել և քսել ռուլետների վրա: Ռուլետները ծածկել փայլաթիթեղով և եփել 180 աստիճանի տակ 15 րոպե: Հիանալի տարբերակ է արագ ուտեստ պատրաստելու համար: Բարի ախորժակ

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.