Լավագույն նախաճաշը, այն կավարտվի հաշված րոպեների ընթացքում

Խոհանոց Հետաքրքիր

Այս նախաճաշից ոչ ոք չի հրաժարվի։ Պատրաստեք այն և Ձեր ընտանիքի բոլոր անդամները կսիրեն այս ուտեստը։

Բաղադրիչներ

  • Լավաշ – 1 հատ
  • Ձու (երկուսը՝ հում, երկուսը՝ խաշած) – 4 հատ
  • Պանիր – 100 գ
  • Թթվասեր – 2 ճ/գ
  • Կաթ – 6 ճ/գ
  • Կանաչ սոխ՝ ըստ ցանկության
  • Սամիթ
  • Բուսայուղ

Պատրաստման եղանակը

Խաշած ձուն և պանիրն անցկացնել քերիչով, ավելացնել մանր կտրատված կանաչին: Համեմել աղով և պղպեղով, ավելացնել թթվասերը, լավ խառնել: Լավաշն ուղղանկյունների կտրատել:

Լավաշի մի ծայրին լցնել ստացված զանգվածից և փաթաթել: Լավաշով ձողիկները թավալել ձվի և կաթի խառնուրդի մեջ և տապակել բուսայուղով:Մատուցել տաք վիճակում:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *