Իսկական խաչապուրի, որը պատրաստվում է առանց խմոր հունցելու

Խոհանոց Հետաքրքիր

Շատ համեղ, սննդարար, ախորժելի խաչապուրի, որի պատրաստման համար շատ քիչ ժամանակ է պետք: Հավատացնում ենք, որ մի անգամ պատրաստելուց և փորձելուց հետո՝ կցանկանաք ամեն օր վայելել այս համեղությունը:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • պինդ պանիր՝ 200 գ
  • թթվասեր՝ 200 գ
  • սամիթ՝ 100 գ
  • ձու՝ 2 հատ
  • ալյուր՝ 2 ճ.գ.
  • ձեթ՝ 2 ճ.գ.

Պատրաստման եղանակ.

Ամեն ինչ պարզից էլ պարզ է: Սկզբում պետք է միացնել բոլոր բաղադրիչները՝ նախապես քերիչով անցկացնելով պանիրը, և խառնել՝ մինչ համասեռ զանգված կստացվի:

Թավայի մեջ ձեթ լցնել և տաքացնել:

Գդալով խմոր լցնել, հարթեցնել, ծածկել կափարիչով և եփել 5-7 րոպե:

Այնուհետև զգուշորեն շուռ տալ և տապակել մյուս կողմից՝ առանց կափարիչը փակելու: 5-7 րոպեն բավական է: Խաչապուրին պիտի ստացվի կարմրա-ոսկեգույն:

Համեղ է և սառը, և տաք վիճակում:

Բարի ախորժակ:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *