Ինչպես պատրաստել անթերի ելակով մուրաբա, որպիսի հատիկները մնան ամբողջական

Խոհանոց Տեսանյութեր

Ներկայացնում ենք շատերի կողմից սիրված՝ ձմռան համար պատրաստվող քաղցրավենիքի բաղադրատոմսը: Խոսքը ելակի մուրաբայի մասին է: Այն իր բույրով և համով կուրախացնի ձմռանը: Պատրաստվում է արագ և հեշտ: Անհրաժեշտ բաղադրիչներ. ելակ՝ 1կգ շաքարավազ՝ 1կգ կիտրոնաթթու՝ 2գ Պատրաստման եղանակ. Ելակը լվանում ենք, հանում պոչիկները և դնում կաթսայի մեջ:

Լցնում ենք 200-300գ շաքարավազ և թողնում ենք ամբողջ գիշեր: Ելակի դուրս տված հյութը լցնում ենք կաթսայի մեջ և ավելացնում մնացած շաքարավազը: Դնում ենք այն կրակին և եփում՝ մինչ շաքարավազի լիարժեք լուծվելը: Ջուր ԱՎԵԼԱՑՆԵԼ ՀԱՐԿԱՎՈՐ ՉԷ: Պատրաստի օշարակը լցնում ենք ելակի վրա և հասցնում եռման աստիճանի: Եփում ենք թույլ կրակի վրա՝ մոտ 5 րոպե:

Ընթացքում հանում ենք առաջացած փրփուրը: Թողնում ենք, որ մուրաբան սառի: Սառած մուրաբան կրկին դնում ենք կրակին, հասցնում եռման և եփում 5 րոպե: Երբ այն սառի, կրկին տաքացնում ենք, ավելացնում կիտրոնաթթուն, եփում ևս 10 րոպե: Տաք մուրաբան լցնում ենք ստերիլիզացրած բանկաների մեջ և փակում: Շուռ տված բանկաները փաթաթում ենք ծածկոցով:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *