Ինչպես մի քանի րոպեում փայլեցնել գազօջախի վանդակաճաղերը

Խոհանոց Հետաքրքիր

Գազօջախի վանդակաճաղերը մաքրելը կեղտից և յուղի մնացորդներից՝ բավական քրտնաջան և տհաճ գործ է։ Սակայն այս խորամանկ միջոցի շնորհիվ, որն այսօր ներկայացնում է EnterTrain-ը, ձեր գազօջախը կփայլի՝ առանց հատուկ ջանքեր գործադրելու։ Մաքրելու համար ձեզ անհրաժեշտ կլինեն. Փակվող մեծ տոպրակներ Անուշադրի սպիրտ Փոշեցրիվ սրվակ Անուշադրի սպիրտը լցրեք

փոշեցրիվով սրվակի մեջ։ Աշխատեք լավ օդափոխվող տարածքում։ Անուշադրի սպիրտը առատորեն ցանեք ճաղերի վրա և դրեք տոպրակների մեջ։ Տոպրակները փակեք և սպասեք 10-15 րոպե։ Հետո ձեզ միայն մնում է հանել վանդակները տոպրակներից և սպունգով մաքրել։ Արդյունքը ձեզ իրոք կզարմացնի։

 

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *