Ո՞վ կարող է վստահաբար ասել, որ խանութից գնված հավը չի վնասում առողջությանը։ Գաղտնիք չէ, որ թռչուններին հաճախ սնում են հակա բիոտիկներով և հորմոններով։ Բացի այդ թռչնակերի մեջ ավելացնում են անա բոլիկ հորմոններ՝ նրանց արագ աճը ապահովելու և քաշը ավելացնելու համար։
Մենք սնվում ենք առողջ լինելու համար, այլ ոչ թե մեր առողջությանը վնասելու համար։ Ահա, թե ինչ է պետք անել հավը այդ տո քսիններից և հակա բիոտիկներից մաքրելու համար.
Առաջին եղանակ
Եփելիս չի կարելի օգտագործել արգանակը։ Դրանում ոչ մի օգտակար բան չկա, պետք է եռալուց հետո թափել և նոր ջուր ավելացնել, քանի որ եռալու ընթացքում արգանակին են փոխանցվում բոլոր վնասակար նյութերը։
Երկրորդ եղանակ
Եթե եփում եք ջեռոցում, ապա կաշին ամբողջությամբ հեռացրեք, քանի որ դրանում են կուտակվում բոլոր տոքսինները և քիմիական նյութերը։ Պետք չէ օգտագործել նաև ներքին օրգանները, քանի որ դրանք նույնպես իրենց մեջ են կուտակում տոքսինները։
Երրորդ եղանակ
Նախքան պատրաստելը հավը պետք է պահել աղաջրի մեջ։ 1 լիտր ջրին ավելացնել մի քանի ճաշի գդալ աղ և մեկ քառորդ կիտրոնի հյութ։ Հավը թողնել այդ լուծույթի մեջ 2 ժամ։ Աղը ամբողջությամբ կմաքրի հավը տոքսիններից։
Մաքրող հատկություն ունի նաև հանքային գազավորված ջուրը, այն նաև փափկացնող հատկություն ունի։