Իմ էկլերները միշտ արտակարգ են ստացվում՝ շնորհիվ այս բաղադրատոմսի. իսկական տոնական սեղանի համար է

Խոհանոց Հետաքրքիր

Առաջարկում ենք էկլերի պատրաստման ամենահաջողված բաղադրատոմսը, էկլերները միշտ լավ են ստացվում:

Բաղադրիչներ`

  • Ջուր 1 բաժակ,
  • Աղ մի պտղունց,
  • Մարգարին 125 գրամ,
  • Ալյուր 1 բաժակ,
  • Ձու 6 հատ,

Կրեմի համար`

  • Կաթ 0,5 լ,
  • Ձու 2 հատ,
  • Շաքարավազ 1 բաժակ,
  • Ալյուր 2 ճաշի գդալ,
  • Օսլա 2 ճաշի գդալ,
  • Կարագ 200 գրամ,

Գլազուրի համար`

  • Թթվասեր 2 ճաշի գդալ,
  • Շաքարավազ 0,5 բաժակ,
  • Կարագ 50 գ,
  • Կակաո 2 ճաշի գդալ

Պատրաստման եղանակը` Կաթսայի մեջ լցնել ջուր, ավելացնել աղը, տաքացնել և ավելացնել մարգարինը և եռացնել:Հենց եռա ավեացնել ալյուրը և անընդհատ խառնելով եփել մոտ 10 րոպե մարմանդ կրակի վրա: Կրակից վերցնել և մեկ-մեկ ավելացնել ձվերը և լավ խառնել:Ջեռոցի տապակը յուղապատել, խմորը ջրով թրջած գդալի օգնությամբ կամ խոհարարական պարկով լցնել տապակի վրա՝ իրարից որոշակի հեռավորության վրա:Եփել 180 աստիճանի տակ 40 րոպե: Եփվելու ընթացքում ջեռոցի դռնակը չբացել:

Կրեմը պատրաստեու համար կաթսայի մեջ լցնել կաթը և տաքացնել, առանձին հարել ձվերը շաքարավազով, ավելացնել ալյուրը և օսլան և ստացվածը ավելացնել կաթին: Երբ զանգվածը համասեռ դառնա, ավելացնել կարագը, լավ խառնել:Գլազուրը պատրաստելու համար կարագը հալեցնել, ավելացնել թթվասերը, շաքարավազը և կակաոն: Անընդհատ խառնել, որ ստացվի համասեռ զանգված: Երբ էկլերները լիովին սառչեն լցոնել կրեմով և վրան գլազուր լցնել:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *