Իմ անթերի կուլիչը. մի քանի օրից արդեն Սուրբ Զատիկն է, պահպանեք բաղադրատոմսը՝ կուլիչ պատրաստելու համար

Խոհանոց Հետաքրքիր

Այս բաղադրատոմսով պատրաստված կուլիչը կստացվի փափուկ, խոնավ ու փքուն, շատ անուշաբույր ու երկար ժամանակ կմնա թարմ ու ախորժելի:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • գոլ կաթ՝ 100մլ
  • շաքարավազ՝ 200գ
  • չոր խմորիչ՝ 8գ
  • դեղնուց՝ 3 հատ
  • յուղոտ թթվասեր՝ 200գ
  • կարագ՝ 80գ
  • ալյուր՝ 570գ
  • վանիլին
  • մի պտղունձ աղ
  • նարինջի կեղև, չամիչ, ընկույղ, քրքում, կոնյակ՝ ըստ ցանկության

Պատրաստման եղանակ.

Գոլ կաթի մեջ լուծել խմորիչը, 1 գդալ ալյուր ու խառնել: Ծածկել կափարիչով ու թողնել մոտ 15 րոպե:

Առանձին խառնել դեղնուցն ու շաքարավազը, վանիլինը, աղը և հարել 4 րոպե՝ մինչ փքուն զանգված կստացվի: Ցանկության դեպքում քրքում ավելացնել:

Լցնել թթվասերը և քերել նարինջի կեղևը, խառնել:

Ցանկության դեպքում լցնել 2ճ.գ. կոնյակ:

Ստացված զանգվածի մեջ լցնել խմորիչով խառնուրդը և հարել:

Մաղելով լցնել ալյուրը, խառնել, որ ստացվի կպչուն և խիտ խմոր: Ծածկել խմորը ու թողնել տաք տեղում 1 ժամ:

Սեղանին ալյուր շաղ տալ, դնել խնորը ու հունցել:

Խմորին ավելացնել փափկած կարագը և լավ հունցել՝ մինչ հարթ ու էլաստիկ խմոր կստացվի:

Այս փուլում ավելացնել չամիչը, չիրը, ընկույզը, ինչ որ ցանկանում եք:

Խմորը լցնել ֆորմաների մեջ ու 1 ժամ թողնել տաք տեղում: Թխել 180 ջերմաստիճանի ներքո՝ 40 րոպե:

Առաջին 20 րոպեի ընթացքում ջեռոցը չբացել, այլապես կուլիչները չեն բարձրանա: Եթե նկատում եք, որ կուլիչի վերևի մասը շուտ է կարմրել, 25 րոպեից ծածկեք այն փայլաթղթով:

Բարի ախորժակ:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *