Իմաստուն առակ բոլոր չամուսնացած տղաների և աղջիկների համար. Կարդացեք և հետևություն արեք

Հետաքրքիր Մտքեր

Իմաստուն առակ բոլոր չամուսնացած տղաների և աղջիկների համար. Կարդացեք և հետևություն արեք Մի տարեց մարդ, ով ամբողջ կյանքում խուսափել է ամուսնանալուց, պառկած է մահամերձ վիճակում: Նրան հարցնում են. _ Դու այդպես էլ չես ամուսնացել, բայց չես ասել, թե ինչու: Այժմ, կյանքից հեռանալու շեմին կանգնած, բավարարիր մեր հետաքրքրասիրությունը: Եթե կա ինչ-որ գաղտնիք, պատմիր դրա մասին:

Չէ որ դու լքում ես այս աշխարհը: Եթե նույնիսկ մարդիկ իմանան քո գաղտնիքը, դու դրանից վնաս չես կրի: Ծերունին էլ պատասխանեց. _ Ես դեմ չէի ամուսնությանը, բայց միշտ փնտրում էի անթերի կնոջ:

Ես ամբողջ կյանքս անցկացրել եմ նրան որոնելով: Այդպես էլ աննկատ անցել է կյանքս: _ Բայց մի՞թե այս հսկայական մոլորակի վրա դու չես կարողացել գտնել այն միակին, այն անթերի կնոջը, ով պետք էր քեզ:

Արցունքներն աչքերին ծերունին պատասխանեց. _ Ի վերջո ես գտա անթերի կնոջ… _ Իսկ ի՞նչ պատահեց, ինչու՞ չամուսնացար նրա հետ: Տարեց մարդն էլ պատասխանեց. _ Այն կինն էլ անթերի տղամարդու էր փնտրում…

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *