Իլհամ Ալիեւը հայտարարությամբ է հանդես եկել

Հետաքրքիր Քաղաքականություն

Բաքուն պատրաստ է առեւտրային հարաբերություններ հաստատել Երեւանի հետ, սակայն դրա համար Ադրբեջանը եւ Հայաստանը պետք է ճանաչեն միմյանց սահմանները: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:

«Մենք պատրաստ ենք ազատ առեւտրի Հարավային Կովկասի երկրների, այդ թվում` Հայաստանի: Սակայն դա Ադրբեջանի եւ Հայաստանի սահմանների փոխադարձ ճանաչում է պահանջում: Մեր կողմից մենք պատրաստ ենք ճանաչել Հայաստանի սահմանները: Բայց Հայաստանը նույնպես պետք է ճանաչի Ադրբեջանի սահմանները, այդ թվում՝ Ղարաբաղը ճանաչելով որպես Ադրբեջանի մաս:

Այնպես որ, մենք գործողությունների ենք սպասում հայկական կողմից,- ասել է Ալիեւը «Հարավային Կովկաս. Տարածաշրջանային զարգացման եւ համագործակցության հեռանկարները» թեմայով վիդեո ձեւաչափով քննարկումների ժամանակ, փոխանցում է «Ինտերֆաքս-Ադրբեջան»-ը:

Ըստ նրա՝ Ղարաբաղի տարածքներում, որոնք ներկայումս գտնվում են ռուս խաղաղապահների վերահսկողության տակ, 30 հազար հայ է ապրում: «Մենք նրանց համարում ենք Ադրբեջանի քաղաքացիներ, ում ուղեղները լվացել են հայկական քարոզչությամբ»,- ասել է նա:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *