Ժողովուրդ ջան, դե այժմ իմացեք ողջ ճշմարտությունը.. Ինչ է արել իրականում Փաշինյանը

Այլ լուրեր Հետաքրքիր

Ժողովուրդ ջան, Նիկոլը հողեր չի հանձնել Ադրբեջանին են անցել նրա կողմից գրավված տարածքները։այդ համաձայնագրով փրկվել են հազարավոր զինվորների կյանքեր և ոչ միայն։ Ուզում եմ անդրադառնալ որոշ քաղաքական ուժերի և շրջանակների կողմից լոզունգ դարձած և անհարկի օգտագործվող “հողեր հանձնել” և “տապալված արտաքին քաղաքականություն” արտահայտություններին։ Ինչ է նշանակում ասել “հողերը հանձնել են”? Ժողովուրդ ջան ոչ ոք հողեր չի հանձնել, ավելի ճիշտ Նիկոլը հողեր չի հանձնել։ Ադրբեջանին են անցել նրա կողմից գրավված տարածքները, իսկ ինչ վերաբերվում է Քարվաճառի և Բերձորի շրջաններին, ապա դրանք շատ վաղուց արդեն հանձնվել էին տարբեր ժամանակներում մեր երկրի տարբեր ղեկավարներ արդեն իսկ տվել էին համաձայնություն, որ այդ շրջանները պետք է անցնեն ադրբեջանին, այսինքն այդ շրջանների, ինչպես նաև մնացած 5 շրջանների ճակատագիրը արդեն վաղուց վճռված էր, հնարավոր չէր այն էլ պա տերազմում պարտվելուց հետո շրջանցել այդ պայմանավորվածությունները։

Ստացվում է, որ այդ համաձայնագրով իրականում ոչ թե հողեր են հանձնվել, այլ այդ համաձայնագիրը հնարավորություն է տվել հողերը պահպանելու, խոսքը այն այն տարածքների մասին է որոնք այսօր գտնվում է ԼՂՀ կազմում։ Դրան գումարած այդ համաձայնագրի արդյունքում փրկվել են տասնյակ հազարավոր զինվորների կյանքեր, դա ես ասում եմ ոչ թե հիմք ընդունելով Իշխանությունների ասածը, այլ հենց զինվորականների, առաջնագծում կ ռվող մեր զինվորների, բազմաթիվ զինվորականների և սպաների, ովքեր իրենց անմիջական մասնակցությունն են ունեցել այս պա տերազմում։

Ինչ վերաբերվում է արտաքին քաղաքականությանը, վերջին շրջանում շատ են շահարկում, թե իբր մեր ռ ազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ հարաբերությունները չեն եղել անհրաժեշտ մակարդակի և դա որակում են որպես արտաքին քաղաքականության տապալում։ Մինչդեռ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վերջին շրջանում արված հայտարարություններն ու պարզաբանումները վկայում են ճիշտ հակառակի մասին։

Պուտինը նույնիսկ շնորհակալություն հայտնեց և գովեստի խոսքեր արտահայտեց Փաշինյանի հասցեին, նշելով որ նա խիզախություն ցուցաբերեց ստորագրելով համատեղ քննարկումների և պայմանավորվածությունների արդյունքում ձեռք բերված համաձայնագիրը։ Հիմա հարց դրանից ավել ինչ կարող էր անել Փաշինյանը, որ չարեց? Այն որ մեր երկրում կան բազմաթիվ խնդիրներ, պրոբլեմներ, բացթողումներ դա ոչ ոք չի հերքում, բայց ես այսօր չեմ տեսնում մեկին ով խոսի այդ խնդիրների մասին և առաջարկի խելամիտ լուծումներ, դեռ ավելին ես այսօր տեսնում եմ բազմաթիվ մարդկանց, ովքեր իրենց մեղքի անհերքելի բաժինն ունեն այդ խնդիրների, պրոբլեմների, բացթողումների մեջ, կրում են անմիջական պատասխանատվություն դրանց համար։

Այն ինչ ես այսօր տեսնում եմ, դա հասարակության հետպատերազմյան տրամադրությունների, զգացմունքների հետ մանիպուլյացիաների դիմելով աթոռակռվի փորձ է ուրիշ ոչինչ։ Շատ հաճախ օգտագործելով նաև վերը նշածս արտահայտությունները։ Որը ես որակում է անհարկի մանիպուլյացիա և հանուն սեփական շահի և աթոռի հետպատերազմյան տրամադրությունների օգտագործման փորձ։ Իսկ թե ինչ կլինի մեր երկրի և ժողովրդի հետ, կարծես թե դա այդ ուժերին շատ քիչ է հուզում, դա նրանց համար երկրորդական հարց է, նրանք այլ նպատակներ ունեն։

 

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *