Թխվելու ընթացքում խմորն ինքն իրեն շերտավորվում է, իսկ ուտելիս՝ հալչում բերանում․ ահա թե ինչ է անհրաժեշտ

Խոհանոց Հետաքրքիր

Այս թխվածքի յուրօրինակությունն այն է, որ թխվելու ընթացքում խմորն ինքն իրեն շերտավորվում է, և ստացվում է նրբահամ թխվածք՝ նուրբ կրեմային միջուկով: Այն շատ համեղ է սուրճի կամ թեյի հետ վայելելու համար։

Բաղադրիչներ

  • 4 հատ ձու,
  • 115 գ ալյուր,
  • 1 բաժակ ջուր,
  • 2 բաժակ տաք կաթ,
  • 125 գրամ կարագ,
  • 1 բաժակ շաքարավազ,
  • 1 թ/գ վանիլին

Պատրաստման եղանակը

Առանձնացնել դեղնուցներն ու սպիտակուցները: Սպիտակուցին ավելացնել մի պտղունց աղ և հարել, մինչև պնդանա: Կարագը հալեցնել և մի փոքր սառեցնել: Ձվի դեղնուցները հարել, աստիճանաբար ավելացնել շաքարավազը և ջուրը: Շարունակելով հարել՝ ավելացնել հալեցրած կարագը և հարել, որ ստացվի համասեռ զանգված:

Ավելացնել կաթը, ալյուրը, կրկին խառնել, այնուհետև զգուշությամբ ավելացնել հարած սպիտակուցը: Ջեռոցի տապակը յուղապատել և թեթևակի ալյուր շաղ տալ: Լցնել խմորը և եփել մոտ 1 ժամ 180 աստիճանի տակ: Սառելուց հետո վրան շաքարի փոշի ցանել և մատուցել:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *