Թեստ․ Իսկ դու գիտե՞ս այս հարցերի ճիշտ պատասխանները․ Անցի՛ր թեստն ու կիսվի՛ր արդյունքներով

Թեստեր Հետաքրքիր

Հայոց լեզվի հոմանիշների բառարանի բառացանկի մեջ մտել են հայոց լեզվի բոլոր շերտերի բառապաշարը և գրական լեզվի ու բարբառների բառային արժեք ունեցող դարձվածաբանությունը։ Բառարանի հիմնական կորիզը կազմում է արևելահայ գրական լեզվի ակտիվ և պասսիվ բառապաշարը, որն ընդգրկում է XIX-XX դարերի արևելահայ դասական և ժամանակակից գեղարվեստական գրականության, մամուլի, հրապարակախոսության, հանրամատչելի, հասարակական-քաղաքական և գիտատեխնիկական գրականության բառերը, տերմիններն ու դարձվածները, ինչպես նաև խոսակցական լեզվի բառերն ու դարձվածները։


Բառարանում առաջին անգամ պատշաճ տեղ է հատկացված նորաբանություններին և այն բառերին, որոնք տեղ չեն գտել Ստ. Մալխասյանցի քառահատոր հայերեն բացատրական բառարանում։ Այդ կարգի բառերի թիվը մոտ 30 հազարի է հասնում։ Բառարանում ընդգրկվել է տարբեր ժամանակներում և տարբեր հեղինակների կողմից կազմված նորաբանությունների այն մասը, որը լեզվում քաղաքացիական իրավունք է ձեռք բերել։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *