Թեստ․ Արի՛ տեսնենք, թե որքանով գիտես հայերենի դարձվածքները

Թեստեր Հետաքրքիր

http://live43media.com -ը գրում է․ Հայոց լեզվի հոմանիշների բառարանի բառացանկի մեջ մտել են հայոց լեզվի բոլոր շերտերի բառապաշարը և գրական լեզվի ու բարբառների բառային արժեք ունեցող դարձվածաբանությունը։ Բառարանի հիմնական կորիզը կազմում է արևելահայ գրական լեզվի ակտիվ և պասսիվ բառապաշարը, որն ընդգրկում է XIX-XX դարերի արևելահայ դասական և ժամանակակից գեղարվեստական գրականության, մամուլի, հրապարակախոսության, հանրամատչելի, հասարակական-քաղաքական և գիտատեխնիկական գրականության բառերը, տերմիններն ու դարձվածները, ինչպես նաև խոսակցական լեզվի բառերն ու դարձվածները։


Բառարանում առաջին անգամ պատշաճ տեղ է հատկացված նորաբանություններին և այն բառերին, որոնք տեղ չեն գտել Ստ. Մալխասյանցի քառահատոր հայերեն բացատրական բառարանում։ Այդ կարգի բառերի թիվը մոտ 30 հազարի է հասնում։ Բառարանում ընդգրկվել է տարբեր ժամանակներում և տարբեր հեղինակների կողմից կազմված նորաբանությունների այն մասը, որը լեզվում քաղաքացիական իրավունք է ձեռք բերել։

Բառարանում տեղ են գտել նաև XIX-XX դարերի հայ գեղարվեստական գրականության մեջ լայնորեն տեղ գտած հնաբանությունները՝ գրաբարյան և միջին հայերենի բառերը։ Այդ կարգի բառերի շարքը պետք է դասել նաև հոմանիշ այն բառերը, որոնք արտահայտում են հին հայերի կյանքը, կենցաղը, մշակույթը, արվեստը, պաշտամունքը և գործունեության այլ բնագավառներն արտահայտող այլ հասկացություններ, բառեր, որոնք ունեն պատմական կարևոր նշանակություն և արդի հայերենում չունեն իրենց համապատասխան հոմանիշները։ Այդ բառերը տրվում են հատուկ նշումով։

Նյութը պատրաստեց՝ http://live43media.com

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *