Թեստ․Մարդկանց միայն 10%-ն է կարողացել 7/7 հավաքել այս հետաքրքրաշարժ թեստում․ Փորձիր ինքդ և կիսվիր արդյունքներով

Թեստեր Հետաքրքիր

Հայոց լեզվի հոմանիշների բառարանի բառացանկի մեջ մտել են հայոց լեզվի բոլոր շերտերի բառապաշարը և գրական լեզվի ու բարբառների բառային արժեք ունեցող դարձվածաբանությունը։ Բառարանի հիմնական կորիզը կազմում է արևելահայ գրական լեզվի ակտիվ և պասսիվ բառապաշարը, որն ընդգրկում է XIX-XX դարերի արևելահայ դասական և ժամանակակից գեղարվեստական գրականության, մամուլի, հրապարակախոսության, հանրամատչելի, հասարակական-քաղաքական և գիտատեխնիկական գրականության բառերը, տերմիններն ու դարձվածները, ինչպես նաև խոսակցական լեզվի բառերն ու դարձվածները։


Բառարանում առաջին անգամ պատշաճ տեղ է հատկացված նորաբանություններին և այն բառերին, որոնք տեղ չեն գտել Ստ. Մալխասյանցի քառահատոր հայերեն բացատրական բառարանում։ Այդ կարգի բառերի թիվը մոտ 30 հազարի է հասնում։ Բառարանում ընդգրկվել է տարբեր ժամանակներում և տարբեր հեղինակների կողմից կազմված նորաբանությունների այն մասը, որը լեզվում քաղաքացիական իրավունք է ձեռք բերել։

Բառարանում տեղ են գտել նաև XIX-XX դարերի հայ գեղարվեստական գրականության մեջ լայնորեն տեղ գտած հնաբանությունները՝ գրաբարյան և միջին հայերենի բառերը։ Այդ կարգի բառերի շարքը պետք է դասել նաև հոմանիշ այն բառերը, որոնք արտահայտում են հին հայերի կյանքը, կենցաղը, մշակույթը, արվեստը, պաշտամունքը և գործունեության այլ բնագավառներն արտահայտող այլ հասկացություններ, բառեր, որոնք ունեն պատմական կարևոր նշանակություն և արդի հայերենում չունեն իրենց համապատասխան հոմանիշները։ Այդ բառերը տրվում են հատուկ նշումով։

Բառարանում տեղ են տրված գրական լեզվի փոխառյալ (օտարազգի) այն բառերին, որոնց հայերեն համանշանակները զուգահեռաբար գործ են ածվում լեզվում, օրինակ՝ կուլտուրա-մշակույթ, ինտելիգենցիա-մտավորականություն, ինտելեգենտ-մտավորական, ֆոսֆոր-լուսածին, ազոտ-բորակածին, սովետ-խորհուրդ, ռեսպուբլիկա-հանրապետություն, կոնստիտուցիա-սահմանադրություն և այլն։ Այս կարգի բառերի մեջ, սակայն, որոշ ընտրություն է կատարվել։ Բառարանում ընդգրկվել են ոչ բոլոր գրանցված փոխառությունները, հավասարապես և դրանց հայերեն թարգմանությունը կազմող նորաբանությունները։ Այդ հարցում հաշվի են առնվել լեզվում այդ  բառերի տարածման աստիճանը, հեռանկարները, մատչելիությունը և այլ գործոններ։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *