Ընկնում եմ քո առջև և աղաչում քեզ. Ասա՛ այդ խոսքդ ինձ` «Թողնված են քե՛զ մեղքերդ» բազում․․ Երկուշաբթի օրվա աղոթք

Հետաքրքիր Մտքեր

Ո՛վ ամենակալ և ամենակարող Տեր և Աստված իմ, որ այս օրը քո ամենազոր և բարձրագույն խոսքով ջրերի զանգվածը անջրպետելով բաժանեցիր երկու մասի և անսուտ ամրությամբ սահմանեցիր երկնքի հաստատությունը ջրերի մեջ` բոլոր զվարթունների զբոսավայր:

Ընկնում եմ քո առջև և աղաչում քեզ. Ասա՛ այդ խոսքդ ինձ` «Թողնված են քե՛զ մեղքերդ» բազում: Որովհետև իմ անօրինությունները բարձրացան իմ գլխից [վեր], և իմ հանցանքների բազմությունը ծածկեց ինձ: Չարասերիս չա րիքին չափ չկա, և ոչ` թիվ ցավալի անօրինությանս:

Հեռացրու ինձնից հա նցանքներս, Տեր, և անջրպետելով վերացրու վե րքերը վիրավորված ծառայիս, և արժանացրու անպիտան ծառայիս քո երկնային արքայությանը, քո բոլոր սրբերի մոտ, որ նրանց հետ փառավորեմ ամենասուրբ տերությունդ` Հայր և Որդի և Սուրբ Հոգի. այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *