Զորացրված զինծառայողների զինգրքույկներում համատարած «վարորդ» է նշվում, որ չօգտվեն արտոնություններից

Այլ լուրեր Հետաքրքիր

«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպես 2016 թվականի ապրիլյան պա տերազմից հետո, այնպես էլ հիմա, ամեն ինչ արվում է, որպեսզի զորացրված զինծառայողների զինվորական գրքույկներում չգրվի պա տերազմին մասնակցած լինելու մասին։ Մենք բազում ահազանգեր ենք ստանում, որ զորացրված զինծառայողների զինգրքույկներում կարգավիճակի դիմաց համատարած «վարորդ» է նշվում։

Բանն այն է, որ վարորդները չեն համարվում պա տերազմական գործողությունների մասնակից եւ չեն օգտվում զինվորների համար նախատեսված արտոնություններից։

Սա հատկապես արվում է, որպեսզի զինվորները, որոնք կարող են ապագայում ուսանող լինել, չօգտվեն ուսման վարձի 100 տոկոս փոխհատուցումից, որի վերաբերյալ կառավարությունը դեկտեմբերին որոշում ընդունեց։

Հիշեցնենք, որ ապրիլյան պա տերազմից հետո էլ էր այս թեման մեծ աղմուկ բարձրացրել, երբ զինգրքույկներում չէին ամրագրում, որ զինվորները մասնակցել են պա տերազմական գործողություններին, եւ միայն այդ մասին մամուլի բարձրացրած աղմուկից հետո էին շտկումներ արվում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *