Զատիկի հավկիթը սոխի կեղևով ներկելու ամենաճիշտ ձևը. պահպանեք սա, այն ձեզ կօգնի կարևոր հարցում

Խոհանոց Հետաքրքիր

Որպեսզի սոխի կեղևի օգնությամբ ներկեք հավկիթները և ստանաք վառ կարմիր երանգ, հետևեք մեր առաջարկած ինստրուկցիային:

Մոտենում է ամենալուսավոր ու բարի տոնը՝ Սուրբ Զատիկը, և այդ կապակցությամբ որոշել ենք կիսվել հավկիթները բոլորին քաջ ծանոթ ներկման եղանակով: Կարծում ենք, շատերն են նախընտրում ձուն ներկել սոխի կեղևով, սակայն երբեմն ստացված գույնը այնքան էլ չի ուրախացնում:

Վառ կարմիր ու կայուն գույն ստանալու համար բացի սոխի կեղևից ևս մի քանի բաղադրիչ է անհրաժեշտ:

Ահա թե ինչ ենք օգտագործելու.

  • 1կգ սոխ
  • 1թ.գ քացախ
  • 5գ աղ
  • 2լ ջուրհամեմ՝ զարդարելու համար
  • ձեթ
  • կապրոնե զուգագուլպա

Հավկիթների ներկման եղանակը.

Հանել սոխի կեղևը, լցնել խորը տարայի մեջ և տրորել:

Այնուհետև ավելացնել ջուրը, աղը, քացախը և դնել կրակին: Եփել մոտ կես ժամ:

Անջատել կրակը և բնական ներկի մեջ ուղարկել եփած հավկիթները: Պահել 30 րոպե:

Իսկ որպեսզի ստանաք հետաքրքիր նախշ, նախքան հավկիթը լուծույթի մեջ դնելը դրան ամրացրեք համեմի տերև և ձգեք զուգագուլպայով: Ձեթն օգտագործվում է փայլ հաղորդելու համար. ուղղակի քսեք այն բամբակով՝ արդեն ներկած հավկիթներին:

Այս եղանակով ներկված հավկիթները ստացվում են գեղեցիկ և օրիգինալ:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.