Երկրորդ ռազմաբազա Սյունիքում.. էս պայմաններում այլ բովանդակությամբ Մոսկվա եք ուզո՞ւմ..

Հետաքրքիր Քաղաքականություն

Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ու էս պայմաններում այլ բովանդակությամբ Մոսկվա եք ուզո՞ւմ.. Պարտությունից երկու ամիս հետո բանակը առողջացնելու, զինված ուժերը արդիականացնելու, զինվորին բոլոր միջոցներով փայփայելու, նրա սխրանքը փառաբանելու, նրան ապրելու հույս, հայրենիքի ապագայի նկատմամբ հավատ ներշնչելու փոխարեն քաղաքական շատ որոշակի շրջանակների ծառայող լրատվամիջոցներ լծվել են բանակը քանդելու գործին, իսկ ոմանք ընդհանրապես հրաժարվել են Հայաստանի սուբյեկտայնության և ինքնիշխանության գաղափարներից և որոշել են Սյունիքում ռուսական երկրորդ ռազմաբազա լոբբինգ անել»:

Իսկ ավելի վաղ նա գրել է. «Պատ երազմը չի ավարտվել և այս նոր տեսակի հիբրիդային պատերազմը ոչ թե օժանդակում է նախկինում ավելի կարևոր համարվող ռա զմական գործողություններին, այլ ճիշտ հակառակը՝ հիբրիդային պատ երազմի միջոցով կարելի է առավել արդյունավետ հասնել նույն մարտավարական արդյունքներին, որոնց նախկինում հնարավոր էր հասնել ռա զմական գործողություններով։

Հակամարտության գոտում ռուս խաղաղապահների տեղակայումից հետո Ադրբեջանի՝ նոր պատ երազմ սանձազերծելու հնարավորություններն էապես սահմանափակվել են։ Այդ է պատճառը, որ պարտությունից հետո Հայաստանի դեմ շարունակվող նոր՝ արդեն հիբրիդային պատ երազմում Ադրբեջանը զ ինված ուժերը օգտագործելու մասին գուցեև չի մտածում։ Ալիևին այս գործում կամա թե ակամա օժանդակում են հայկական գլխավոր մեդիա ընկերությունները, քաղաքական կուսակցությունների մեծ մասը, ինչպես նաև օլիգախիան՝ դառնալով հիբրիդային պատ երազմի ակտիվ մասնակիցներ»։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *