Երեկ քվեարկության արդյունքների ամփոփման ժամանակ մարզերի «առեղծվածային» հոսանքազրկման հետապնդած նպատակը, հայտնի է…պարզվում է..Ստյոպա Սաֆարյան

Հետաքրքիր Քաղաքականություն

Ստյոպա Սաֆարյանը գրում է. Արդեն հասկանալի է դառնում երեկ քվեարկության արդյունքների ամփոփման ժամանակ մարզերի, մարզային քաղաքների «առեղծվածային» հոսանքազրկման հետապնդած նպատակը։ Տարատեսակ ոչ

պատահական աղբյուրներից ստացվող տեղեկություններից պարզ է դառնում, որ դա կազմակերպվել է այն բանից հետո, երբ պարզ է դարձել, որ մարզերում եւ ռեգիոնալ քաղաքներում, բնակավայրերում Քոչարյանը ջախջախիչ պարտություն է կրում, իսկ Փաշինյանը հաղթում է ահռելի

տարբերությամբ, ու հաղորդվող տեղեկությունները հոգեբանորեն արդեն ընկճում են Քոչարյանի հաղթանակին սպասող հատվածներին։ Ըստ այդմ՝ որոշում է ընդունվել հոսանքի նման անջատումներ կազմակերպել Շիրակի, Լոռվա, Տավուշի և այլ մարզերում, որպեսզի հետագայում այդ «փաստն» օգտագործվի այն հիմնավորմամբ, թե այդ հատվածներում Քոչարյանի ջախջախիչ պարտությունը

պայմանավորված է հոսանքի անջատումների ժամանակ հօգուտ Փաշինյանի տեղի ունեցած ընտրակեղծարարությամբ։ Ըստ որում, ուշադրություն է պետք դարձնել, որ ՀԷՑ-ը շտապ հայտարարություն տարածեց, թե անջատումների պատճառը իրենից դուրս է։ Այսինքն՝ այդ պարզաբանմամբ ակնարկվում էր, թե իշխանությունները կարող էին դա անել, թեպետ

երկրում մեծից մինչև փոքր գիտեն, որ մինչև բնակարաններ ու շենքեր բոլոր կարգի ռուբիլնիկները գտնվում են ՀԷՑ-ի բացառիկ տնօրինման տակ։ Սակայն այս սցենարում առանցքային է եղել այն, որ չեն հասցրել ու չեն պատկերացրել, որ ավելի վաղօրոք կամ շատ օպերատիվ բոլոր վստահված անձանց պետք է տեղյակ պահեին,

որ կեղծ արձանագրություններ կազմեն իբրև թե հոսանքազրկման պահին տեղի ունեցած ընտրակեղծարարությունների մասին։ Վստահված անձանց կողմից տեղամասային ընտրական հանձնաժողովներում անգամ վերահաշվարկի դիմումներ չեն գրվել։ Այդ ամենի պատճառով որոշվել է շատ արագ վերականգնել է էլեկտրամատակարարումը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.